Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/97

Այս էջը սրբագրված է

— Գնաս բարո՜վ,— ասաց Ալհալլան և խոնարհվեց նրան։

Աղջիկը նայեց այնտեղ, ուր երգում էին ալիքները, և ետ շրջվեց, սեղմելով ձեռքերը կրծքին։

— Ներեցե՛ք ինձ,— ասաց նա նրանց․ ․

Պարզեց նրան ձեռքերն Ալհալլան և տնքաց, իսկ խանը վերցրեց նրան իր ձեռքերի վրա, ամուր սեղմեց կրկին, համբուրեց, և, բարձրացնելով իր գլխից բարձր— վա՛ր նետեց ժայռից։

Այնտեղ զարնվում և երգում էին ալիքները և այնքան աղմկալի քր, որ նրանք երկուսն քլ չլսեցին՝ ե՛րբ նա հասավ ջրին։ Ոչ ճիչ լսեցին, ոչինչ։ Խանը խոնարհվեց քարերի վրա և լուռ սկսեց նայել ներքև, խավարին ու հեռուն, ուր ծովը խառնվել էր ամպերին, որտեղից աղմկոտ լողում էին ալիքների խուլ շառաչները, և քամին էր թռչում տատանելով խանի ալեհեր մորուքը։ Տոլայկը կանգնել էր նրա գլխավերևը, դեմքը ձեռքերով ծածկած,— անշարժ և լուռ քար։ Ժամանակն անցնում էր, երկնքով մեկը մյուսի ետևից լողում էին ամպերը, որոնց քշում էր քամին։ Մութ և ծանր էին նրանք, ինչպես մտքերը ծեր խանի, որ պառկած էր ծովի վերևը, բարձր ժայռի վրա։

— Գնա՛նք, հա՛յր,— ասաց Տոլայկը։

— Սպասի՛ր․ ․— շշնջաց խանը, կարծես լսելով ինչ-որ բան։ Եվ կրկին շատ ժամանակ անցավ, ալիքները շաչում էին ներքևում, իսկ քամին թռչում էր դեպի ժայռը, աղմկելով ծառերում։

— Գնա՛նք, հա՛յր ․

— Սպասի՛ր էլի ․

Մի անգամ չէ, որ ասում էր Տոլայկ Ալհալլան