անունները՝ Առաքել Պատրիկ եւ Օննիկ Աւետիսեան, այլապէս ալ յիշատակելի։
«Հիմնականին մէջ իմ նկարչութիւնս ինքնակենսագրական է։ Բնական է, եթէ Եգիպտոսում Եգիպտոսն եմ նկարել՝ Հայաստանում Հայաստանում եմ նկարել։
Կեանքիս ընթացքներում պատահած դէպքերը, մարդկային յարաբերութիւնները պէտք է որ նիւթ հայթայթէին նկարչութեանս համար։ Ես դա չեմ անում գիտակցաբար՝ այլ ստացւում է ինքնաբերաբար։ Այս նկարն էլ (դիմացի պատի) կենսագրական մեկնակէտ ունի՝ որովհետեւ այդ գանգերէն մէկուն վրայ պիտի գրեմ իմ մեծ հօր անունը, որ Տէր-Զօրում սպաննուած է։
Եգիպտոսում ապրում էի Եգիպտոսի կեանքով, հայրենիքիս մէջ՝ մէկ ուրիշ։ Սովետական ռեժիմը ուրիշ մթնոլորտ էր ստեղծում... ով ապրել է գիտի, որ դա մարդու համար ընդունելի վիճակ մը չէր։ Մարդիկ վարժուել էին երեւի՝ բայց չեմ կարծում որ մարդ մինչեւ վերջ վարժուի այդ վիճակին, որովհետեւ դա ստորացուած մարդու վիճակ էր։ Ինչ կրթութեան, ուժի, աստիճանի մարդ ալ որ կար՝ կարծում եմ ստորացուած էակ էր։
Իմ բախտը բերել է ես չեմ ենթարկուել միջամտութեան։ Ինձնից աւելի կարեւոր մարդիկ էին՝ որ ենթարկւում էին ճնշումներու եւ հալածանքներու։ Մինասի եւ Փարաջանովի պէս սքանչելի արուեստագէտներին պետութիւնը նայում էր իբրեւ թշնամու»:
Յակոբեանը իր խօսքը կ'աւարտէ այսպէս.–
«Կարծում եմ, որ արել եմ այնչափ որ հնարաւոր էր» :