|
|
Այս 1873 թ․ „Մշակը“ կը հրատարակվի մի և նոյն պրօգրամմայով։
I․ Տէրութեան կարգադրութիւններ։
II. Դատաստանական ժամանակագրութիւն․ կարգից դուրս նշանաւոր պրօցէսների կարճ տեղեկութիւններ։
III․ Ներքին տեսութիւն․ ամենանշանաւոր ժամանակակից երևոյթները մեր հայրենիքի կեանքում։
IV. Արտաքին տեսութիւն․ տեղեկութիւններ քաղաքական արդեան կեանքի ընթացքի օտար պետութիւնների մէջ, նմանապէս նոցա կենսական երևոյթների, քաղված թէ ռուսական, թէ այն ամեն արտասահմանեան պարբերական հրատարակութիւններից, որոնք կայսերութեան սահմաններում թոյլ են տուած։
V. Բանասիրական և զանազան յօդվածները (ինքնուրոյն և թարգմանական) գիտութիւնների զանազան ճիւղերից։
VI. Մատենագրութիւն հայկական, ռուսական և քանի մի օտար լեզուներով հրատարակվող գրքերի քննադատութիւններ։
VII. Ֆէլիէտօն․
VII. Առևտրական ժամանակագրութիւն։
IX․ Յայտարարութիւններ։
„Մշակը” կը հրատարակվի շաբաթը մի անգամ 1 մինչև 2 թերթ փոքր գրքի։ Տարեկան բաժանորդութեան գինն է 5 ռուբլի (փոստի ծախսով։
Ծանուցումն։— Ինչ ենք արել և ինչ պէտք է անենք։― Ներքին տեսութիւն։ Թարգմանական գրվածքները բեմի վրա։ Նամակ Ս․ Պետերբուրգից։ Նամակ Ագուլիսից։ Նամակ Ղզլարից։ Ներքին լուրեր։― Արտաքին տեսութիւն։ Ֆրանսիա․ Գերմանիա․― խառն լուրեր։― Առեւտրական։― Յայտարարութիւններ։― Բանասիրական։
Այս համարը ուղարկվում է Թիֆլիսի անցեալ տարվայ բոլոր բաժանորդներին։ Ով որ ցանկանումէ այս տարի ստանալ „Մշակ” լրագիրը, թող շուտով յայտնի։
„Մշակ” լրագրի 2-որդ համարը տօների պատճառով դուրս կը գայ միայն յունվարի 18-ին։
ԵՎ
Երկու միջոց կայ դատողութիւն անելու համար՝ մինը սկսել ընդհանուր դատողութիւններից և ապա անցնել մասնաւորին,― միւսը մասնաւոր տեղեկութիւններից անցնել ընդհանուրին։
Առաջին ճանապարհը հեշտ է և ձեռնտու այն անձինքներին, որք ժամանակակից ճիշդ գիտութեան հետ ծանօթ չեն․․․ այդպէս են արել և անում են բոլոր քարոզիչները։ Հաւաքել ճիշդ փաստերը, միմեանց հետ համեմատել, քննել, նոր և անընդհատ փորձերով նրանց վերաստուգել, և ապա դուրս բերել միջին կարծիք, ընդհանուր միտք,― այդ դժուար և մատչելի չէ ճիշդ գիտութենից զուրկ մարդիկներին։ Աւելի հեշտ չէ՞ ոտների տակ հաստատ հող չունեցող, անհիմն դատողութիւններ անել և վճռել հարցերը բարոյականութիւնը քարոզելով մարդիկներին ամեն քայլի վրա․․․
Մինչև 1872 թիւը ամբողջ հայ-լրագրութիւնը քարոզում էր և ոչ թէ հետազօտում, նա չէր հաւաքում՝ ճիշդ նիւթերը այլ շտապում էր վճռել հարցերը ինքնակամ կերպով, առանց հիմնվելու իրողութիւնների վերա։ Նա վարժապետութիւն էր անում, բայց նման էր այն հնացած և այժմ անպէտք վարժապետներին, որք երեխաներին, դաս տալու ժամանակ, ամենի վրա նայում են որպէս վերացական էակների վերա, չեն քննում նախ և առաջ երեխայի բնաւորութիւնը, չեն հարցնում նորա կարծիքը, չեն ծանօթանում նորա հետ որպէս այն էակի հետ, որի վերա պէտք է ազդեն, այլ քարոզում են, դաստիարակում են, ուսուցանում են առանց հետազօտելու այն տարրը, որին դաստիարակում են․․․
Այդ էր անում մեր ամբողջ հայ-օրագրութիւնը։
„Մշակը” առաջինն է եղել, որ յայտնել է, թէ նա անպայման ուսուցչի (մանաւանդ վատ ուսուցչի) դերը չէ կամենում խաղալ, այլ կամենում է վարել հասարակութեան հետ, ինչպէս վարվում է բնագէտը բնութեան հետ․ նա կամենում է հետազօտել հասակութեան մէջ եղած, բայց անյայտ, քնած ոյժերը, կամենում է զարթնեցնել պահանջները, յարուցանել պիտոյքները և դուրս բերել նոր մարդիկներին։ Այդ պատճառով „Մշակը” ունի լայն, ընդարձակ շրջան, որովհետև ժողովրդին լուսաւորելու համար նա պէտքէ դիմէ նոյն ժողովրդին, ժողովրդական մարդիկների մէջ իրանց պահանջների ինքնաճանաչութիւնը զարթնեցնելու համար, նա պիտի դիմէ ինքն ժողովրդի մարդիկներին․․․
„Մշակը” հետազօտիչ է և ոչ դաստիարակիչ։
Եթէ „Մշակը“ իր նպատակ է դրել յարուցանել կենդանի հարցերը, յարուցանել կեանք այն ժողովրդի մէջ, որին նա համարում է կենդանի, բայց որի կենսական ոյժերը քնած դրութեան մէջն են գտնվում,― նա յետ չի կանգնի ոչ մի միջոցին իր նպատակին հասնելու համար, ինչպէս քիմիքոսը որ քանի մի միջոցները փորձելուց յետոյ մի քիմիական նիւթ որոշելու համար, յետ չէ կանգնում նոր ներգործիչ միջոցները գործ դնելու, որք հաւանական եզրակացութեամբ պիտի ազդեցութիւն ունենան քննվող նիւթի որպիսութիւնը որոշելու համար․․․։ Եթէ օրինակ մի հասարակութեան մէջ ամբողջ մի դաս, մանաւանդ լուսաւորված դասը քնած է, անգործ է, չունի իր սեփական ինիցիատիվը, թշնամի է առաջադիմութեան, խարդախութիւն սիրող է, ոչ թէ միայն
Կանոնաւոր և վայելուչ գրութեան պատմութիւնը ու տեսութիւնը, Մ․ Մ․ Միանսարեանց, Ս․-Պետերբուրգ, 1872, Գինն է 1 ռ․ 70 կոպ․
Մանկական աշխարհ, Ա և Բ մասն․ թարգմանութիւն կ․ Տէր Դաւթեանց, Թիֆլիս։
„Այրարատ“ ամսագրի 6-րդ համարում մի „կրիտիկոս“ մեղադրում է մեզ մեր մատենագիտական նկատողութիւնների համար, ասելով թէ նոքա լոկ մատնացուցութիւններ են և ոչ հիմնաւոր քննութիւններ։ Այս մեղադրանքը արդարացի կը լինէր, եթէ մեր դիտաւորութիւնը եղած չլինէր ժամանակ առ ժամանակ ներկայացնել միայն „լոկ հաշիւ“ մեզանում հրատարակուած գրքերի վրայ, յայտնելով նոցա գլխաւոր արժանաւորութիւնները ու թերութիւնները, ինչպէս որ մենք հասկանում ենք։ Այլապէս չենք էլ կարող վարուել։ „Մշակի“ էջերը այնքան նեղ և շրջափակուած են, իսկ նիւթերի կողմից այնքան բազմակողմանի, որ եթէ հանգամանքներին չենթարկուելով մեր գրչին ու ցանկութեանը կատարեալ ազատութիւն տայինք, կը ստիպուէինք մի և նոյն նիւթերի վրայ մի քանի համարում խօսել, բայց սորանով կը մեղանչէինք օրագրականութեան նշանակութեան դէմ ընդհանրապէս և „Մշակի“ ուղղութան դէմ մասնավորապես։
Վերջին ժամանակներումս լոյս տեսած գրքերի մէջ առանձին մտադրութեան արժանի է Պ․ Մ․ Միանսարեանցի հրատարակած „կանոնաւոր և վայելուչ գրութեան պատմութիւնը”։
Ամբողջ գիրքը բաղկացած է 259 ութածալ երեսներից և պարունակում է իր մէջ իսկապէս տասը գլուխ բան, որ վերաբերում են գրուածքի բուն նիւթին (1―150), հինգ յաւելուած զանազան նիւթերի վրայ (150―248) և վերջապէս մի քանի ուրիշ ծանօթութիւններ (218―259)։
„Հին դարերից սկսած մինչև Պեստալօցցիի ժամանակը― ասում է հեղինակը գրուածքի առաջին գլխում― այս գիտութեան (այսինքն վայելչագրութեան) դասատուութեան եղանակը մեքենայական էր։ Ամէն մի աշակերտի տետրակը խազում էին հասարակ խազերով, խազերի սկիզբն ուսուցիչը գրում էր տառերը,― այբբենական կարգաւ,― և աշակերտը, միայն նայելով ուսուցչի գրած օրինակին, պիտի աշխատէր մեքենայաբար օրինակել, կամ, առաւել ճիշդ ասել, դուրս նկարել նոյն դասերը այնքան ժամանակ, մինչև որ կարողանար փոքր ի շատէ յարմարացնել ուսուցչի գրած օրինակին։ Այսպիսի նահապետական դրութեան մէջ գտնվում էր և կայ մինչև այսօր ևս վայելուչ և կանոնաւոր գրութեան դասատուութիւնները մեր մէջ” (եր․ 4―6)։
Բայց անցեալ դարու վերջերից արդէն Եւրոպայում շատ երևելի մանկավարժներ աշխատեցան վայելչագրութիւնը գիտութեան աստիճանին բարձրացնել, որոշ օրէնքների վրայ հիմնուած, որոնք կարող են հետևեալ հիմնական կանոններին վերածուել․ 1. բաժանել և դասաւորել տառերը բնական կերպով, համեմատ այն սկզբնական համանման խազերին, որոնցից բաղկացած են զանազան նոյնաձև գրերը, զօր․ ս, ա, ո, ռ, տ, կամ լ, շ, ղ, զ, չ, ջ, կամ ի, խ, ք, ֆ, և այլն։ 2. Համանման տառերի մէջ խազերը միաչափ պահել, թէ գծի վրայ լինեն (ա, ս, ո), թէ գծից բարձր (ն, ծ) կամ ցածր լինեն (լ, ղ)։ 3. Խազերը միակերպ, միաձև թեքել։ 4. Միաչափ լայնութիւն պահել իւրաքանչիւր տառի խաղերի մեջ։ 5. Իւրաքանչիւր բառի տառերը մինը միւսից միաչափ հեռաւորութեամբ պահել։ 6. Իւրաքանչիւր բառ իւր նախընթացից և հետևորդից այնքան հեռու գրել, որ ամէն բան որոշակի կարդացուի, այնպէս որ առ հասարակ մի բառի առաջին տառը շատ մօտ չլինի նախընթաց բառին, և վերջին տառը յետագայ բառին։
Այս կանոնները յաջողութեամբ գործադրելու համար մանկավարժները զանազան մէտօդներ մշակեցին։ Նշանաւոր են այս կողմից Կարստերի, Օգօյիէի, Նիդելինի, Չիլիի, Հակմանի և ուրիշների աշխատութիւնները, որոնց վրայ երկար բարակ խօսում է հեղինակը։
Իններորդ գլխում պ․ Միանսարեանցը հայ գրութեան պատմութիւնն է անում, որի մէջ յիշում է զանազան դարերում հնարուած գրութեան ձևերը սեպագրից ու երկաթագրից սկսած մինչև փառագիրն ու փակագիրը։ Այս տեսակ տեսակ ձևերը յայտնի ցոյց են տալիս այն մտքի ճշմարտութիւնը, որ գրութիւնը մինչև ժամանակներս մեր մէջ լոկ իբրև արուեստ մշակուել է և ոչ իբրև գիտութիւն։
Սորանից յետոյ հեղինակը խօսում է այն մէտօդի վրայ որ գործ դրեց իր հրատարակած վայելուչ գրութեան օրինակների մէջ, որոնց համար օգուտ քաղեց զանազան եւրոպական և հայ լեզուներով հրատարակուած վայելչագրութեան օրինակներից։ Թէ գրութեան և թէ տօղաշարների տպագրուելու օրինակները պ․ Միանսարեանցի տուած գաղափարների վրայից խազեց և գրեց Վեննայի միաբան Հ․ Արսէն Այտընեանը։
Գրութեան օրինակները, ինչպէս տեսնում ենք գրքի ցանկից, բաղկանում են հինգ տետրակից․ առաջին տետրակի մէջ գրած են միայն սկզբնական խազերը, կամ գրերի կազմակերպութեան տարրերը, իսկ միւսների մէջ հետզհետէ գրած են զանազան վարժութիւններ, սկսած ամենապարզ խոշոր, միջին և մանր տառերով։ Մեզ մինչև հիմա