Այս էջը հաստատված է

մատեմատիկան մինչև կոտորակը, մասնաւոր աշխարհագրութիւն և երգեցողութիւն։ Թէև ստանում են ո՛չ այնքան գումար, բայց աշխատում են սրտառուչ։

Բայց չէ՛, կարող ենք պարծենալ մեր պտղաբեր այգիներով, անտառներով, տափերով նախադասելու նորակառոյց աւազակների բանտով․ նորակառոյց բաղնիքով․ հաշտարար դատաւորով, ցորենի շտեմարանով, մեր գետակի վառ բնութիւնով, մեր ուրախալի տօներով, նա և մեր ծերունի Ղ․․․․ով, և ուրիշ սորան նման բարի և չար, նախանձ և աննախանձ մարդկերանցով, որոնց կռիւների, բարեկամութեան, ուրախութեան, սիրոյ և նախանձութեան, գործունէութեան և աշխատասիրութեան, բայց ո՛չ ծուլութեան, հարսանիքի և վերջապէս մեր քաղցրահնչիւն բարբառների մասին յետոյ կը գրեմ․ իսկ առ այժմ մնում եմ խմբագրութեանդ յառաջադիմութեան ցանկացող

Արշակ Ծատուրեանց։

1-ն յունվարի


ՆԱՄԱԿ ՆՈՒԽՈՒԻՑ
Գ․

Թթի ծառի մշակութեան, կամ շերամի որդնը պահելու և կամ երկրագործական որ և իցէ ճիւղով պարապելու ձեռնամուխ եղող պատահած չէ այստեղ զետեղվող օտարականներից․ այսպիսի բաները անպէտք են համարում, աւելի սիրում են պարապել վաճառականութիւնով, որը աւելի յարմար կլինէր անուանել մանրավաճառութիւն․ տեղացի հայերից շատերը ձգուած են նոյնպէս դէպի այդ, ի բաց առեալ մի քանի տներ, որոնք ունեն մշակուած և ընդարձակ կալուածներ, հօտեր (սուրուներ ոչխարի կամ տաւարի)։

Այդ ձգտումը, սովորութիւնը դէպի վաճառականութիւն, ոչ թէ միայն նկատելի է այստեղ, այլ և դա կազմում է մեր հայերի գլխաւոր յատկութիւնը ամեն տեղ։ Գիւղացին եթէ պատահումէ որ ձեռք է բերում փոքրիկ գումար, նա աւելորդ է համարում հողագործութիւնով պարապել․ նա դիմումէ չարչութեան քաղաքից մանդր ու մունդր բաներ տանելով գիւղը և այստեղից էլ զանազան պաշարներ տանելով քաղաքը և այդպիսով թողնում է նա իր պարապմունքը, որը յառաջ կգնար եթէ ձեռք բերուած գումարը գործ դնէր այդ մասին։ Հողը զրկվում է իր նոր արդիւնաւոր ոյժից―փողից և մնում է այնպէս ինչպէս առաջ էլ կար․ իսկ մեր կապիտալիստները յայտնի է որ նոքա աւելի պատրաստ են պարապել մի մեքենական առևտուրով քան թէ իրենց ուշադրութիւնը դարձնել հողին կամ որ և իցէ գիւղատնտեսական ճիւղի։ Այսպիսի դրութիւնից խօսք չկայ կհետևի այն, որ մեր հողագործութիւնը, տնտեսագիտութիւնը բնական նիւթերի մշակելը երեսի վրայ թողած կմնան և չեն յառաջացնել որ և իցէ կատարելագործութիւն։

Նուխուայ մէջ պատրաստում են կաշի „թումաճ“ կոչուած, որը վաճառահանումեն Կովկասի զանազան քաղաքների համար․ այդ արուեստով պարապում է ժողովրդի հասարակ դասը և այդ արուեստը իր հնութեան կնիքն է կրում․ ներկարարութիւնը նոյնպէս կազմում է հասարակ ժողովրդի պարապմունքը․ այստեղ առ հասարակ պատրաստում են Պարսկաստանի ապրանք ղատաք կամ չատր այսպէս անուանուած, որից դնում են գիւղացիք և մեծ մասը լեռնական լէկղիները․ սրանք գալիս են այստեղ տարին երկու անգամ, գարնան և աշնան վերջերը բերելով իրենց ձեռագործ շալէղենները և տանելով իրենց հետ փոխարէնը զանազան ապրանքներ գլխաւորապէս, ինչպէս՝ վերևը ասացի, ղատաք կամ չատր։ Ուրիշ հասարակ արուեստների մէջ ոսկերչութիւնը և զէնք շինելը այստեղ աւելի գովուած է, և ասիական ճարտարաշինութեան օրինակներ կարող են դառնալ եւրօպացւոց առջև․ իսկ միւսները կօշկակարութիւնը, դարբնութիւնը, դերձակութիւնը չեն ներկայացնում որ և իցէ նորութիւն այլ այնպէս են, ինչպէս և առաջ էլ եղած են։

Նուխի ունեցած է իր փառաւոր ժամանակը 64―66 թուականները, որոց միջոցին, մի կողմից մետաքսը, բոժոժը չափազանց թանկացաւ և միւս կողմից Ամերիկայի պատերազմը պատճառ դառաւ մանիֆակտուրի (կտաւեղէնի կամ չիթեղէնի) չափազանց բարձրանալուն, որից մեծամեծ օգուտներ քաղեցին, ընկերութիւններ հիմնեցին, բայց ինչպէս ամեն բանի մէջ չափազանցութիւնը վնասակար է, նոյնպէս և այդ ժամանակուայ առ և տուրը իր սահմանէն անցնելով հետևանքը ուրիշ բան չեղաւ, բայց եթէ իրարու ետևից սնանկութիւններ (կոտր ընկնիլ) անկարգ գործեր․․․ Հայի վաճառականութիւնը կարծես բնական է, որ չէ յաջողվում, չէ զարգանում ինչպէս եւրօպացուն և այդ ցավալի երևոյթի պատճառը անժխտելի կերպով է անկանոն և տգէտ առևտուր անելը։

5 դեկտ, 1872․ Մ․ Գ․ Ասլանեան

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Մեզ գրումեն Ղզլարից որ նոյեմբերի 26-ին այդտեղի երկսեռ ուսումնարանի հոգաբարձուքը կատարեցին տղայոց ուսումնարանի տարեդարձը։ Նամակագրի խօսքերից երևումէ որ Ղզլարի հասարակութիւնը շատ գոհ է դօկտօր Սուլթան-Շահի, (որ տեսուչ է) պ․ Քուչուբէզեանի գանձապահ) և պ․ Կաճկաճեանի գործունէութիւնից։

Իշխ․ Բէրուտօվից խմբագրած Тифлисской Вѣстникъ լրագրի երկրորդ համարում կարդում ենք մի առաջնորդող յօդված թատրոնի վերա, որտեղ հեղինակը ասում է թէ մեծ նշանակութիւն ունի և տեղական լեզուներով թատրօնը մի կողմից մտցնելով ժողովրդի մէջ ընդհանուր մարդկային մտքերը, միւս կողմից ռուս ծառայողներին էլ հեշտ միջոց ներկայացնելով տեղական լեզուները ուսումնասիրելու։ Բայց յօդվածի վերջին մտքերը չը հասկացանք․․․ այնպէս է երևում որ յօդվածագիրը պահանջում է կառավարութենից դրամական օժանդակութիւն տեղական թատրոնի համար․․․։

Վաղարշապատից գրում են մեր լրագրին յունվարի 3-ից՝ մինչև այսօր ոչ ձիւն, ոչ անձրև և ոչ ցուրտ տեսանք․ եղանակը կարծես աշնանային է։ Առաջին հարկաւորութեան մթերքը, օրինակ գարին և դարմանը մինշտ թանկ են, իսկ ցորենի խալվարը 20 մանէթի իջաւ։

Յունվարի 2-ին 1873 թ․ Ս․ Պետերբուրգում տիրաժ է եղել 1 ներքին 5% փոխառութեան և ահա դուրս եկած տոմսակների գլխաւորները։

Սէրիայի

Տոմսակի

Տարած

գումար

13.031 23 200.000
8.040 40 75.000
13.104 36 40.000
13.043 31 25.000
7.001 50 10․000
4.240 11
16.140 29
7.254 30 8.000
1.732 4
19.517 6
10.139 47
7.820 9
6.254 36 5.000
12.709 16
16.041 32
12.558 8
1.164 4
7.260 28
2.157 43
9.074 3

Մենք լսում ենք որ Թիֆլիսի օրիորդաց Ս․ Մարիամեան ծխական ուսումնարանը նորերումս տիկին Եկատէրինէ Սօղօմոնեան Ռօտինեանցից 50 ռուբլի նուէր ստացաւ։ Շնորհակալութիւն այդպիսի տիկիններին։

Նուխուց գրումեն մեզ, որ այդտեղ առուտուրը այժմ թոյլ է։ Թելը Կ․ Պօլսի համար քաղցր առնումեն, իսկ Մօսկվայի համար ոչ։

Մեծ Շուլաւէրի թղթակիցը հաղորդումէ մեզ հետևեալը․ նորերումս կարծես մեր գիւղացիք հասկացան ընկերութեան օգուտը, յիշելով իրանց ջրի ամիսներով ցամաքելը, ուստի կամենումեն մի ջրանցք բանալ Բորչալուի գետի կէսը բերելով․ այդտեղից մինչև գիւղը ասումեն որ 13 վէրստ է։

Մեր Զաքաթալի նամակագիրը հաղորդումէ մեզ որ Զաքաթալի պէս փոքր տեղում ստանումեն հայոց պարբերական հրատարակութիւնները հետևեալ համեմատութեամբ․ „Մշակ“ լրագրի 14 օրինակ, „Դաստիարակ” ամսագրի 6 օրինակ, „Արարատ” 4 օրինակ և „Մեղու Հայաստանի” 4 օրինակ։

Հետաքրքիր կը լինէր իմանալ միւս քաղաքներում ինչ հեմամատութեամբ ստանումեն հայոց պարբերական թերթերը։ Յոյս ունենք որ մեր թղթակիցները զանազան քաղաքներից կը հաղորդեն մեզ սորա մասին։

Թիֆլիսի Գիւղա-տնտեսական ընկերութեան մէջ յուվարի 13-ի նստում, քննվեցաւ այն խնդիրը՝ թէ ընկերութենից նշանակված դրամական օժանդակութիւնը վրաց „Գիւղական լրագրին” հարկաւոր է նուիրել մի նոր լրագրի հրատարակելուն։ Դօկտօր Գրիգոր Արծրունին առաջարկելով գործ դնել յիշեալ օժանդակութիւնը հայ-վրաց գիւղական լրագրին, ընդարձակեց իր միտքը ցոյց տալով մօտաւորապէս թէ ինչ ձևով կարելի կը լինի իրագործել հայ-վրաց գիւղական լրագրի խմբագրութիւնը։ Ի նկատի ունելով այդ առաջարկութիւնը, ընկերութիւնը յանձնեց պ․ Արծրունուն գրաւոր կերպով ներկայացնել ժողովի խորհրդին իր կարծիքը։


ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Հարկաւոր ենք համարում տարվայ սկզբում ընդհանուր քաղաքական տեսութիւն անել անցեալ 1872 թուի, Եւրօպայի գլխաւոր երկիրների։

Անցեալ տարին խաղաղութեամբ անցկացաւ և երկու գլխաւոր երևոյթները յոյս են տալիս այդ դրութեան շարունակվելուն։ Մինը Էլէբէմի գործն է, որ բարի օրինակ է, անբաւականութեան դիպվածները ոչ թէ արիւնահեղ պատերազմի միջոցով, այլ միջնորդ դատարանի օգնութեամբ վճռելու,― միւսը երեք կայսրների տեսակցութիւնն է որ երաշխաւորութիւն է տալիս խաղաղութեան պահպանվելուն։

Ֆրանսիայի ներքին դրութիւնը, որ ենթարկվեցաւ շատ փոփոխութիւնների, տարվայ վերջը, կարծես, մի հաստատ ձև ստացաւ։ Գուցէ չէ կարելի լիովին հաւատալ Թիէրի և Ազգային-ժողովի բազմութեան մէջ կատարեալ հաշտութեանը, բայց այնու ամենայնիւ հավանական է որ այսուհետև նախագահի յարաբերութիւնները Ազգային-ժողովի հետ բնական կերպարանք ընդունեն։ Թիէրը ինքն պահպանողական է, ուստի բաժանվելով դեկտեմբերի 14-ի նստում ծայրահեղ ձախակողմեաններից և դիմելով աջակողմեան պահպանողական կուսակցութեանը, նա աներկիւղ որոշում է թէ իր քաղաքական դրութիւնը։ Պահպանողական կուսակցութեանը, նա աներկիւղ որոշում է թէ իր քաղաքական համոզմունքը, թէ Ֆրանսիայի քաղաքական դրութիւնը։ Պահպանողական կուսակցութիւնը, մինչև անգամ միապետականները, պիտի հասկանան որ միապետական ձևը անիրագործելի լինելով Ֆրանսիայի մէջ, նրանց պարտաւորութիւնը պիտի լինի տէրութեանը ձեռք մեկնելով, միացած ոյժերով հիմնել Ֆրանսիայի մէջ միակ իրագործելի ձևը,― պահպանողական հանրապետութիւնը։

Անգլիան Գլադստօնի մինիստրութեան առաջնորդութեամբ անընդհատ հետևում է արուեստագործական և առևտրական օգուտներին և երևում է որ նա կատարելապէս հրաժարվել է Պալմէրստօնեան քաղաքականութեան ձևից, արհամարհելով այն ամենը որ նպատակ ունի աճեցնել նրա արտաքին քաղաքական նշանակութիւնը, և որ անմիջապէս չէ վերաբերում նրա մասնաւոր տնտեսական զարգացման և բարելաւութեան։

Իտալիայում թէև կղերական միաբանութիւնների հետ սկսած ներքին պատերազմը մի վերջնական եզրակացութեան չէ հասել, բայց այնուամենայնիւ պ․ Լանցայի մինիստրութեան բռնած քաղաքական եղանակը կղերական հնացած տարրի ընդիմադրութեան առաջ,―անաջող հետևանք չէ ունեցել։ Նմանապէս մասնաւոր, վերջին ժամանակ յաճախ կրկնվող յեղափոխական շարժումները գործերի ընդհանուր ընթացքի վրա նշանաւօր ազդեցութիւն ունեցած չեն։

Իսպանիայի դրութիւնը աւելի խառնված է երևում, և անկարելի է նախագուշակել ինչ հետևանք կունենայ նրա ներքին անորոշ դրութիւնը։ Թագաւորը (Իտալիայի թագաւորի որդին) սահմանադրական համոզմունքներում մեծացած, ստիպված է լինում Կօրտէսների միակ որոշված կուսակցութենից օգնութիւն խնդրելու, այն է արմատական կուսակցութենից․․․ ՊՑօրիլլայից կառավարված մինիստրութիւնը թէև համակրութիւն չունի երկրի մէջ, բայց առ այժմ և վտանգաւոր և ծանր հակառակորդ չունի, այնպէս որ բոլոր անբաւականութիւնը այժմեան կառավարութեան դէմ յայտնվում է զանազան կուսակցութիւններից գրգռված անվերջանալի մասնաւոր ապստամբութիւններով, որք ամբողջ երկիրը շարունակ տենդային դրութեան մէջ են պահում․․․ ՊՑօրիլլայի արմատական կուսակցութիւնը միայն հանրապետականների հետ սիրահարական յարաբերութիւններ է պահպանում, այն էլ նորա համար, որ վտանգաւոր հակառակորդ չէ համարում նրանց, բայց առ այժմ նրանց հետ առ երես բարեկամութիւնը անհրաժեշտ է տեսնում։ Իսկ Սէրանօի և Սագաստայի պահպանողական կուսակցութիւնը այնքան թոյլ է, որ ստիպված է լինում տանել արմատականների կողմից հրապարակական մեղադրանքները, իբր թէ նոյեմբերի 11-ին ծագած խռովութիւնները և թագաւորին սպանելու փորձը նրանց գործն էր․․․

Գերմանիայում ներքին կռիւը ծայրայեղ կղերականների դէմ սաստկանում է։ Բիսմարկի կառավարութեան առաջադէմ վերանորոգութիւնները պատահում են սաստիկ ընդիմադրութեան հին պահպանողականների (աւատականների), ուղղափառ բողոքականների և կաթօլիկ կղերականութեան արտօնութեանց պաշտպանողների միացած ոյժերի կօղմից։ Այդ հանգամանքները ազդեցութիւն ունեցան և գերմանական կենդրօնական կառավարութեան, Բէրլինի մինիստրութեան կազմակերպութեան վերա։ Երևի թէ մինիստրութեան վերակազմութիւնը անփախչելի է։

Թէև Թիւրքիայի արտաքին քաղաքականութիւնը 1872 թուի ընթացքում բաւական խելացի և չափաւոր է եղել, բայց նոյնը չէ կարելի ասել նրա ներքին քաղաքականութեան մասին։ Ներքին կառավարութեան անհաստատութիւնը այն հետևանքն է ունեցել, որ անչափ յաճախ փոփոխութիւններ են եղել մի տարվայ ընթացքում մինիստրների, մեծ-վեզիրների և պաշտօնեաների մէջ,―և այնուամենայնիւ ոչ երկրի տնտեսական դրութիւնը, ոչ պետութեան ֆինանսները բաւականացուցիչ դրութեանը հասած չեն։ Թիւրքիայի ներքին բարեկարգութեան խնդիրը երևի կը մաշի դեռ ևս պետական մարդիկներից շատերին։

Եւրօպայի փոքրիկ, չէզօք պետութիւնները շարունակում են իրանց ներքին առաջադիմութեան խաղաղ գործը։ Բէլգիան վերակազմում է իր գաւառների, համայնքների և մասամբ պատգամաւորների ժողովները։

Հօլլանդիան պարապում է իր գաղթականութեանց հիմնարկութիւնների վերակազմութեամբ և միւս կողմից գլուխ է բերում այնպիսի մեծ ձեռնարկութիւնները, ինչպէս Հիւսիսային ծովից ջրանցք շինելը, որ պիտի նոր կերպարանք տայ իր մայրաքաղաքի առուտուրին։

Շվէյցարիան նորից պատրաստվում է իր սահմանադրութեան վերաքննութեանը։ Նրա երկպառակտութիւնը Հռօմի աթօռի հետ չէ սպառնում փոքրիկ երկրի ոչ արտաքին ոչ ներքին խաղաղութեանը։

Վերջապէս եւրօպական մի մեծ պետութեան, Ավստրիայի դրութիւնը որոշվում է նորանով, որ նրա ներքին քաղաքականութեան բռնած ընթացքը յոյս է տալիս մեզ, որ նա իր բոլոր ջանքը պիտի գործ դնէ, պետութիւն կազմող բոլոր ազային խմբերին Ունգարիայի պէս ներքին կառավարչական անկախութիւնը շնորհելու, հաւասարացնելով ամեն տեղ ընտրողական և կառավարչական իրաւունքները։