4
Այժմ հարցը նորանումն է, թէ Խորվիրաբի մօտէն ճանապարհ ընկնելով Հայոց բանակը, նոյն ուղղութեամբ, որով տանում է նորանց պ. Շէրմազանեանը, մի օրուայ մէջ մինչև ո՞ւր կարող էին հասնել։
Երկաթուղու գաղափարն անգամ այն դարումը ծանօթ չէր Հայերին։ Եթէ ընդունեմք Հայոց բանակը մի օրուայ մէջ անդադար յառաջ տանելու լինէր իւր արշաւանքը, նա կը հասնէր միայն մինչև Մասիս լերան արեւելեան ստորոտը, այսինքն այժմեան Մագուայ դաշտին։ Ուրեմն պարոն Շէրմազանեանի խօսքերից եզրափակելով, այստեղ պէտք է համարել Արտազը կամ Աւարայրին։
Բայց Մագուայ դաշտը, ասում է պարոն կրիտիկոսը, չէ Արտազը և ոչ Աւարայրին, այլ նորան կոչում է պատմական Գերատայ դաշտը։
Եւ այդպէս, շեղուելով իւր հիմնական փաստից, պարոն ՇԷրմազանեանը թողում է այժմեան Մագուն (Արտազը) անցնում է մինչև Ղարա-Զիադին (սխալմամբ կոչելով նորան Ղարա-Չիադին) գիւղը, և այնտեղ Չօրսի դաշտը ցոյց է տալիս պատմական Աւարայրի դաշտի լինելը, որը Խորվիրաբից ո՛չ թէ մի օրուայ, այլ 3 օրուայ ճանապարհորդութեան հեռաւորութիւն ունի։
Մեր ընթերցողներին ցոյց տալու համար, թէ պարոն Շէրմազանեանը ինքն չը գիտէ թէ ինչ է գրում, այլ միմիայն լոկ անուններ է շարում միմեանց պոչից, և պատմական խառնիխուռն, անկապ վկայութիւններ է թափ տալիս, ավելորդ չեմք համարում յիշել նորա խոսքերից մինը, որ ո՛չ միայն հակառակում է իւրեան, այլ բոլորովին հաստատում է պարոն Րաֆֆիի կարծիքը։
Պարոն Շէրմազանեանը բոլորովին շփոթուելով իւր երկար և անկապ գրուածքի խաօսի մէջ, և մօռանալով իւր միանգամ, Աւարայրի դաշտի Խորվիրապից մի օրուայ ճանապարհի հեռաւորությամբ ցոյց տալը, միւս անգամ, ընդհակառակն նորա այժմեան Ղարա-Զիադինի մօտ Չօրսի դաշտումը ցոյց տալը,— ասում է „որպէս զի ընթերցօղներին աւելի շուտով կարողանամ հասկացնել, յարմար եմ համարում սկսել ուղեւորութիւնը Խորվիրապէն դէպի Հեր և Զարևանդ գաւառն, որոց մէջին պէտք է որոնած Աւարայրը և Տղմուտը“։
Հիմնուելով պարոնի վերջին խօսքերի վերայ, պէտք է վճռել, թէ Աւարայրը և Տղմուտը գտանվում են Հերի և Զարեանդի մէջ տեղում։
Շա՛տ լաւ։
Համարելով Հերը՝— այժմեան Խօյը, Չարևանդը— այժմեան Սալմաստը, (որոց մասին պարոն Րաֆֆին և պարոն Շէրմազանեանը համաձայն են միմեանց հետ)— ուրեմն Աւարայրին և Տղմուտը պէտք է որոնել, ո՛չ թէ Ղարա-Չիադինի կամ Չօրսի դաշտերումը, այլ այդ երկու մահալների, այսինքն Խօյի և Սալմաստայ մէջ տեղում։
Կալով մի այդպիսի եզրակացութեան, ստիպվում ենք հարցնել պարոն Շէրմազանեանին,— Մի՞թէ պարոն Րաֆֆիի ցոյց տուած տեղը Խօյի և Սալմաստայ մէջ տեղումը չէ՛։
Մենք չեմք կարծում որ պարոնը չը համաձայնի մեզ հետ, երբ ինքը խոստովանում է պարոն Րաֆֆիի ցոյց տուած տեղերի Խօյի և Սալմաստայ մէջ տեղում լինելը[1]։
Ուրեմն պարոն Րաֆֆին ի՞նչով է սխալ իւր կարծիքի մէջ։
Վերջին հարցը թողում ենք նորից մտածել պարոն Շէրմազանեանին...
Միայն կաւելացնենք այդքանը, որ պարոն կրիտիկոսը ցանկացել է իւրեան ցոյց տալ ո՛չ միայն հմուտ Հայոց պատմագրութեան, այլ և Պարսից և Արարացւոց։ Պ. Րաֆֆիի Ղազանֆարի յիշատակարանի մասին նա ասում է, իբր թէ Արարացի Մահամադ Հանըֆին է պատկանում և ոչ Ղազանֆարին։ Պարոնը լ„սել է զանգի ձայն, բայց չը գիտէ ուր է այն“։
Մահմատ Հանըֆի յիշատակարանը գտանվում է ոչ թէ Խօյի մոտ, այլ Ուրմիոյ և Սալմաստայ մէջ տեղում, Իսի—Սու կոչուած գիւղի հանքային տաք ջրերի մօտի գերեզմանատնում, ուր տեղային սուննիների ուխտատեղին է։
Իսկ պարոն Րաֆֆին այդ տեղի մասին ոչինչ չէ գրել։
Ախ, ես մոռացայ ասել, որ պարոն Շէրմազանեանը իւր քննադատութիւնը, այնքան բազմասնեայ նիւթերից խառնած, թէև կատարեալ թուրքի հարիսայ է շինել, այսու ամենայնիւ պէտք է խօստովանած, որ նա մի նշանաւոր բնագիտական գիւտ է արած, որն է արդիւնք նորա երկարամեայ Պարսկաստանի աշխարհի հետազօտութեանը,— այն է անուշահոտ մշկի իւր ցոյց տուած Աւարայրի դաշտումը արածող այծեամների պօրտի վերայ գոյանալն։ Եթէ լուսաւոր Եւրօպան իւրեան թոյլ կը տար հաւատալ այդպիսի առասպէլին, մեք խորհուրդ կը տայինք պարոնին իւր արած գիւտը Լօնդօնի արքունական երևելի բնագիտական ագադեմիային յայտնել, ի փառս հայ գիտութեան։
ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ
—Փարիզի մի լրագրում տպվեցաւ Իսպանիայի թագաւորի հրովարտակը որով նա հրաժարվում է գահից։ Միւս անգամ մենք կաշխատենք մեր ընթերցողներին այդ թղթի բովանդակութիւնը առաջարկել։
—Խօսք կայ որ Իսպանիայի հանրապետութեան նախագահ պիտի նշանակվի Մարկիզ Օրէնղէ։
—Այն լուրը իբր թէ իսպանական հանրապետական նուիրակները Պօրտուգալիա ուղարկվեցան, այնտեղ էլ հանրապետական գաղափարը քարոզելու համար,— չէ հաստատվում։
—Моск. Вҍд. լրագրին հաղորդում են Վիէննայից որ այնտեղ պատրաստութիւն են տեսնում Ռուսաց Կայսրին ընդունելու համար։ Կարծում են որ Նորին Մեծութիւնը յունիսի կէսին կը լինի Վիէննայում, իսկ Պրուսիայի Կայսրը փոքր ինչ ուշ կը հասնի Ավստրիայի մայրաքաղաքը։
—„Միջազգային հեռագրական ընկերութիւնը“ հաղորդում է, որ այս օրերս Ֆրանսիայի հանրապետութեան նախագահ պ. Թիէրը պիտի յայտնէ Ազգային-Ժողովին որ Գերմանիայի հետ յարաբերութիւնները ամենաաջող ընթացք ընդունեցին, և որ շուտով կը վճարվի Գերմանիային Ֆրանսիայի վերջին մի միլիարդ պարտքը։ Նմանապէս Թիէրը պիտի յայտնէ, թէ ինչ է Ֆրանսիայի այժմեան նիւթական դրութիւնը և ինչ էր նա Գերմանիայի հետ խաղաղութեան պայմանները կապելուց յետոյ։
—Ինչպէս յայտնի է, երևելի Կաստէլլարը նշանակվեցաւ Իսպանիայի արտաքին գործերի մինիստր։
—Կ. Պօլսի «Մասիսը» հաղորդում է՝ «Մամլոյ վերայ հաստատեալ օրինաց մէջ ինչ ինչ փոփոխութիւններ մտցնելու համար կազմուած յանձնաժողովըէ որ վսեմ. Գ. Օտեան էֆէնտիէն, Մաճիտ պէյէն Բառնիս էֆէնտիէն կը բաղկանայ, հինգշաբթի օրն առաջին նիստ մ՝ ըրաւ վսեմ. Սատուլլահ պէյի նախագահութեամբ։ Պառնասեան Պօղոս էֆենտին ալ քարտուղարի պաշտօն կը կատարէ։
—Ֆրանսիական „La Patrie“ լրագրին հաղորդում են որ Թիէրը թոյլ տուեց Իսպանիայի առաջվայ թագուհու՝ Իզաբէլլայի որդուն, պրինց Ալֆօնսին, Փարիզում կենալ այն պայմանով, որ նա թշնամական մտադրութիւններին ձեռք չը տայ Իսպանիայի այժմեան քաղաքական ձևի դէմ։
—Իտալական „La Nazione“ լրագիրը չէ զարմանում որ Իսպանիայի թագաւոր Ամէդէյը գահից զրկվեցաւ։ Այդ միշտ սպասելի էր, ասում է լրագիրը, մանաւանդ այն րօպէից, երբ թագաւորը շրջապատեց իրան Ցօրիլայի պէս արմատականներով։
—Փետրվարի 4-ին (16) Ավստրիայի Կայսրը ընդունեց Պարսից դեսպանին Միրզա-Մելքօմ-խանին։
—Խօսք կայ, որ Թիէրը յայտնեց Իսպանիայի դեսպանի Օլոսագային, որ ինքն վճռեց ճանաչել Իսպանիայի հանրապետութիւնը։
—„Times“ Անգլիական լրագիրը ասում է, որ Պօրտուգալիան մի շրջաբերական ուղարկեց եւրօպական զանազան պետութիւններին, որտեղ ցոյց է տալիս բոլոր վտանգը, որ սպառնում է նրա խաղաղութեանը հարևան Իսպանիայի հանրապետական ձևի հաստատումն։
ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ
Ուրմիից հաղորդում են, անցեալ տարի Պարսկաստանի սովի պատճառաւ Համատանից քաղաքս եկած հարիւրի չափ ընտանիք, որ կերակրվում էին մեծ մասամբ տեղային Ամերիկացի միսսիօնարների ծախսով, ստացան Լօնդրայից 2000 թուման (6000 ռուբլի) օժանդակութիւն, որ հաւաքուել է օրիորդներից։
⁂
Փետրվարի 14-ին չորեքշաբթի օրը Թիֆլիսի քաղաքական թատրօնում հայ-դերասանական խումբը ներկայացրեց Շէկսպիրի «Հրէա» դրաման, իսկ կիրակի փետրվարի 18-ին, նոյն խումբը ցերեկվան ներկայացումն տուեց՝ խաղացին հանգուցեալ Մ. Տէր-Գրիգորեանցի „Խոտորնակին խոտորնակ“ կօմեդիան։
⁂
Նորին Մեծութիւնը Պարսից Շահը հետևեալ խօսքերն է ասում Մազանդարանի նոր կուսակալ Մուիղ-ուլ Մուլքին, նորա իւր պաշտօնակալութեան տեղը գնալու ժամանակ. «Ձեր ուղևորութեան մէջ մի ղռան անգամ չը պիտի ստանաք ժողովրդից ոչ կաշառքի և ո՛չ ընծայի անունով, ոչ դուք և ոչ ձեր ատենադպիրն, և ո՛չ ձեր ծառայքը որպէս զի պահպանուի մեր պատատակների բարօրութիւնը»։
⁂
Պօլսի Մասիս լրագիրը հաղորդում է, թէ Իզմիր քաղաքին մօտ ծովին եզերքը կան զանազան սրջատներ, որոց շատերը ջրին վերա շինուած են։ Դոցանից մինը, որ կոչվում էր Քիվօթօ, որ իւր հիմքը ամրացուցած էր ծովին մէջը հաստատուած ցցերի վերա միայն, փթած ցցերի խորտակվելուց, ամբողջ սրջատունը կործանվում է և ծովին յատակն է խորասուզվում, 200-էն աւելի մարդիք իւր հետ տանելով։
⁂
Նոյն լրագրից քաղում ենք՝ Սաքսոնիոյ գահաժառանգ Իշխանը Գերմանիոյ հիւպատոսին հետ Երուսաղէմ մտնելով, քանի օրից յետոյ տեղային Հայոց վանքը այցելութիւն են գնում և Սրբ. Պատրիարգին հետ Ժառանգաւորաց վարժարանն են մտնում։
⁂
Նոյն լրագրիրը հաղորդում է. «Իզմիրէն գրուած նամակ մի կը ծանուցանէ թէ 17 տարեկան պատանի մի՝ ծուխ քաշելու արգելք տեսնելով իւր հօրմէն՝ ինք զինք ծովը նետեր, խեղտուեր է։
⁂
Յունվարի 3-ին Վիէննայում բաւական զգալի էին երկրաշարժի չորս ուժեղ հարուածներ։ Այդպիսի երևոյթը Ավստրիայի մայրաքաղաքի մէջ 1768 թուից չէ կրկնվել։
⁂
Մենք ուրախութեամբ ենք տեսնում, որ Կ. Պօլսի լրագիրները անդադար առնում են „Մշակից“ նիւթերը։ Մանաւանդ „Մանզումէի Էֆքեար“ և „Մասիս“ լրագիրները առնում են մեզանից՝ նամակներ, լուրեր, յօդվածներ և վիպասանութիւններ։
⁂
Ռուսաց Сибиръ լրագիրը հաղորդում է, որ արեւելեան Սիբիրի գլխաւոր կառավարիչը (գէնէրալ-գուբէրնատօր) խնդրեց Ս. Պետերբուրգի մինիստրութենից՝ թոյլտվութիւն տալ կանանց թէ Կրասնօեարսկու և թէ Սիբիրի ուրիշ հիվանդանոցների մէջ ֆէլդշէրութեան (բժիշկի օգնականների) արհեստը սովորելու համար։
⁂
Նոյն լրագիրը հաղորդում է որ Սիբիրի Տօմսկ քաղաքի հասարակական գրադարանի մօտ բացվելու է մի գրաւաճառանոց „Սիբիրի գրաւաճառանոց“ անուանված։
⁂
Պ. Էրիցովի Кавказская старина հնագիտական ամսագրի 3-որդ համարը այս օրերս հրատարակվեցաւ։— Դիտաւորութիւն կայ հիմնել Թիֆլիսում Հնագիտութեան սիրողների ընկերութիւնը։
ԹԻՖԼԻԶԻ ՓՕՍՏԸ
Ռուսաստան Արտասահման ամեն օր
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ․ Քութայիս Դարբանդ և Երևան գաւառը։
ԵՐԵՔՇԱԲԹԻ․ Բագու Գանջա, Շուշի, Շամախից։
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ․ Քութաիս Երևան, Ախալցխա Դարբանդ։
ՀԻՆԳՇԱԲԹԻ ․ ․ ․ ․ ․ ․
ՈՒՐԲԱԹ․ Քութաիս, Երևան Ախալցխա, Զաքաթալ, Նուխի։
ՇԱԲԱԹ Բագու, Դարբանդ, Գեանջա։
ԱՌԵՒՏՐԱԿԱՆ
ԹԻՖԼԻԶԻ ՎԱՃԱՌԱՆՈՑ
(Փետրվարի 21-ին)։
ՈՍԿԻՆ (պօլուիմպէրիալ)․ ․ ․ ․ 6 ռ․ 11 կ․
ԲԱՄԲԱԿԸ Երևանու ․ ․ ․ ․ ․ ․ ․ 4 „ 60 „
- „ երկրորդ տեսակը ․ ․ ․ ․ 4 „ 40 „
- „ Ամերիկաի սերմից ․ ․ ․ 6 „ 70 „
ԲՈՒՐԴԸ թուշի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 8 „ — —
- „ „ երկրորդ տեսակը ․ ․ 7 „ 90 „
- „ թարեքեամի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 4 „ 70 „
ՇԱՔԱՐԸ Ռսի (Բրօցկու) ․ ․ ․ ․ 8 „ 10 „
- „ „ միւս տեսակը ․ ․ ․ ․ ․ 8 „ — —
- „ զագրանիցու տրանցիդ․ ․ ․ 5 „ 70 „
- մաքսը վճարած ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 8 „ 90 „
ՇԱՔԱՐԱՎԱԶԸ Ռսի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 6 „ 60 „
ՂԱՀՎԱ Լիվանի լաւը ․ ․ ․ ․ ․ ․ 14 „ 50 „
ՂԱՀՎԱ Մօկօ, շատ լաւը ․ ․ ․ ․ 15 „ 50 „
- „ Մարտինիկոյի ցածրը ․ ․ ․ 13 „ — —
ԱԼԻՒՐԸ Երևանի առաջին տեսակը ․ ․ ․ ․ 1 „ 50 „
- „ „ երկրորդ տեսակը ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 45 „
ԱԼԻՒՐԸ Գեանջու հասարակ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 65 „
- „ Շորագեալու ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 70 „
ԳԱՐԻՆ Երևանի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 10 „
ՊՂՊԵՂԸ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 11 „ 60 „
ՇԻՐԲԱԽՏԻ ձէթ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 9 „ 80 „
ՄՈՄ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 12 „ 50 „
ԱՐՏԱՍԱՀՄԱՆԵԱՆ ՎԱՃԱՌԱՆՈՑ
ՓՈԽԱՆԱԿ․ բարաթ պօլս ․ ․ ․ վճա ․ ․ ․ 6—67½
- „ „ Թաւրիզում վճա ․ ․ ․ 4—80
ՄԱՐՍԷԼ և Փարիզ․ 100 րուբլին աժէ 345½ ֆր
ԼՕՆԴՕՆԻ վերա․ (Օդէսայի կուրսը)
7 րուբլի 34 կոպէկը աժէ ․ ․ ․ 1 լիրա
ՄԱՐՍԷԼՈՒՄ բամբակի 50 քիլօ
(3 փութ 2 գրվ․) ծախվում է ․ ․ ․ 70 ֆրանկ
ՄԱՐՍԷԼՈՒՄ Երևանու Ամերիկ. սերմի բամբակը ծախվում է . . . . 95 ֆր.
ՄԱՐՍԷԼՈՒՄ թուշի սպիտակ բուրդը ծախվում է . . . . 115 ֆր.
- „ գառան բուրդը աժէ 125 ֆր.
- „ թարաք. բուրդը աժէ 85 ֆր.
ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՎԱՃԱՌԱՆՈՑ
(Փետրվարի 9-ին)
ԼՕՆԴՕՆ.— մի ռուբլի աժէ 32 11/16 պէնս (փոխանակ 40 պէնս)։
ՓԱՐԻԶ.— մի ռուբլի աժէ 347½ սանտիմ (փոխանակ 400 սանտիմ)։
Առաջին ներքին 5% փոխառութեան տոմսակ 153
երկրորդ 154¾
5 Բանկի տոմսակ „ 1 շրջանի 95¾
- „ „ „ 2 շրջանի 94¾
- „ „ „ 3 շրջանի —
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ
Հ․ ՄԿՐՏԻՉ ՅՈՎՀԱՆԻՍԵԱՑԸ պատիւ է համարում յայտնել Թիֆլիսի յարգո հասարակութեան, որ նորերումս արտասահմանից ստացաւ „Երկաթեա կասսէք“ որոց քաշերը հետևեալն են,— 15 փութ․ 21, 23½, 24, 36 և 41 փութանոց։ Կան այնպիսիքը, որոնք ունին երկու դուռը և բոլորովին ապահովուած են կրակից և կոտրելուց։ Ցանկացողները գնել յիշեալ կասսէքը, կարող են դիմել Սիօնի փողոցում, պ․ Օնանովի քարվանսարան № 52։ Պէտք է ունեցած ի նկատի, որ գները չեն այնքան բարձր։
ВЪ КАБИНЕТЪ
моемъ находящемса на Вельяминовской улицъ, противъ Англійскаго клуба, въ домъ Кетхудова, составляются дъловыя бумаги, какъ-то։ прошенія, аппеляціи, кассаціи и проч. а также проекты всякаго рода потаріальныхъ актовъ и обязательствъ.
Плата возможно умеренная․
Петръ Антоновичъ Чарековъ
„Մշակի“ բաժանորդներին ներկայ համարի հետ ուղարկվում է Մ. Մ. Միանսարեանցի հրատարակութեանց յայտարարութիւնը։—
Дозволено Цензурою, Тифлисъ, 22 Февраля 1873 г.
Ծէրէթէլի և ընկ․ (նախկին Դուբէլիրի) տպարան
Խմբագիր — հրատարակող Գրիգոր Արծրունի
- ↑ Տե՛ս Արարատ հարմար ժա. 426 երեսի երկրորդ էջի 17-երրորդ տողից սկսեալ մինչև 37-երրորդ տողի վերջը։