Էջ:Մուրոյի «զրույցը» 4.jpg

Այս էջը սրբագրված է


— Լենին ուռուս էր։ Յուր հեր լե չքավոր էր, պապ լե. գնաց կարդալու, էս յան, էն յան, մի հուսումարան ռաստ եկավ, ասավ՝ չքավոր եմ, ինձի կառնե՞ք, կուզեմ կարդացվոր եղնիմ։ Առան մի քանի վախտ կարդաց, որ ուսում թամմեց, խելքի եկավ։

«Որ խելքի եկավ, իմացավ, թե աշխարհքի վնաս ուստից կեղնի։ Մտածեց, մտածեց, տեսավ, որ վնաս ուռուսի թագավորից կեղնի։ Թոփ արեց իրենց հուսումնարանի տղոց, թե՝ ընկերներ՝ էնքան որ կարդացվոր եք, իմա՞լ կեղնի, որ չքավոր դառը դատի, հարուստ ուտի, ինքը մնա չլուտ[1], սոված, ռութ[2], մի կարկատած լեֆ[3] լե չունի, որ մեջ պառկի։

«Ընկերներ ասին. եղեր, չեղեր է, էդպես եղեր է, էդպես լե մացել է։ Լենին ասավ. աշխարհն էդպես չի մնա, էսօր ամպ է, էգուց պարզ արև։ Մինչի մենք ընկերություն չանենք զիրար, թագավոր լե մզի կմորթե, հարուստ լե մզի կճնշե, հող լե մզի չօգնի։ Մկրատ իրեն է, կտոր լե իրեն է։ Զուդր[4] ուղիղություն կասեմ, որ մինչի թուր հարուստի բերան չառնի, պարզ խոսք չի ասի։

«Ընկերներ համոզվեցին, ասին կազմակերպություն սարքենք։ Սարքին. Լենին ասավ, ընկերներ, ուժով կացեք, որ պիտի կռիվ տանք»։

«Էդ վախտը թագավոր մի հավատարիմ մարդ կունենա։ Կկանչի էդոր, կասի, որ երթա պտուտ գա երկիր, կուզեր իմանա, թե՝ ժողովուրդն ի՞նչ կասի չի ասի թագավորից։ Էդ մարդ յոթ տարի ման կգա, վերջը կգա, թե՝ թագավոր, լավ խոսք քիչ իմացա։ Թագավոր թախտից կիջնի, թե ինչ տեսել ես, չես տեսել՝ զմմեն լե պատմի։

«Կասի թագավոր, իմացած եղիր, որ էսպես տսվերկու տարեկան մի տղա, անուն Լենին, քեզ փորձանք կբերի։ Թագավոր վախուց հրաման է տուր, թե տսվերկու տարեկան Լենին քշեք աքսորյան…»։

  1. չլուտ— այստեղ՝ ընչազուրկ աղքատ
  2. ռութ— մերկ, տկլոր
  3. լեֆ — անկողին
  4. զուդր— զուտ