Էջ:Մուրոյի «զրույցը» 6.jpg

Այս էջը սրբագրված է

զմմեն ոսկի, հարստություն բաժանեց չքավորներուն, ասավ՝ գնացեք ձեր քեֆին ապրեք… Չքավոր բանվորներ ռահաթցան[1]։ Լենին հավաքեց իր ընկերներ, ժողովք նստան, որոշում գրին, որ էլ կռիվ չեղնի։ Ելավ մի բարձր քար, ասավ.

— Ժողովուրդ, խաղաղ ապրեք… էլ մզի կռիվ չկա…

«Եղավ խորհրդային իշխանություն…»։

Մուրոն լռեց ու գլուխը ոչխարների կողմը դարձնելով, հոտի առաջնորդ այծի վրա կանչեց այնպես, որ հատուկ է լեռան հովիվներին և որի հնչյունը ոչ մի կերպ չի կարելի տառերով գրել։ Տեսնելով, որ կանչն անհետևանք անցավ, Մուրոն նստած տեղից քար շպրտեց այծի կողմը։

Մարմնի մյուս պակասություններից բացի, Մուրոն նաև ձախլիկ էր։ Սակայն այդ չխանգարեց նրան քարը հասցնելու ճիշտ այն կետին, որ հարկավոր էր այծը ետ տալու համար։ Եվ ոչխարներն էլ այծի հետևից գլուխները դարձրին դեպի արևմուտք։

— Մուրո, իսկ ի՞նչ պատահեց Լենինին հետո,— անհամբեր հարցրի ես։

— Զրռւյցը չխլսավ դհա[2], կեցի…— և շարունակեց։

«Թաղավորին որ զարկեց, հարուստ չխլսավ։ Որ փախավ, որ լե ահուց մահացավ։ Մնաց մի հարուստ մարդ։ Զօր նստեց միտք արավ, գիշեր չուրի[3] լուս միտք արավ, թե հնարքով Լենին ջնջի հողի երեսից։ Վերջը հնարք գտավ։ Կանչեց մի աղջիկ, ասավ՝ աղջիկ, ոսկի կուզե՞ս, ասավ՝ կուզեմ։ Աղջիկ ելավ գնաց Լենինի դռան մոտ կեցավ։ Պահապաններ ելան հարցրին՝ աղջիկ, դու վի՞ր ես. ասավ՝ չլուտի աղջիկ եմ, Լենին իկա[4] խնդիր ունեմ։ Լենին ելավ դուս, ֆայտոն նստավ։ Ֆայտոն նստեր էր, չէր նստեր էր, աղջիկ էզարկ[5] Լենին ասավ՝ դրան մի սպանեք, իմացեք, թե ո՞վ ճամփեց։ Իմացան, որ էն հարուստ ճամփեց, հարուստի փոր֊փսոր լե տրորին, էղավ հավսար։

  1. ռահաթցան (արաբ.)— հանգստացան
  2. չխլսավ դհա— դեռ չվերջացավ
  3. չուրի (բրբ.)– մինչև
  4. իկա (բրբ.)— գա
  5. էզարկ— զարկեց, խփեց