Այս էջը հաստատված է



Ուստա Օվանեսը, չհասկանալով ուրախության համար թափված արցունքները, բարկացավ և ասաց.

— Ա՛յ կնիկ, գնաց՝ լացիր, եկավ՝ կուլաս։

Արմենակը ձին տեղավորեց ախոռում և բարձրացավ վեր։

Հայրը հարցրեց.

— Էս ինտո՞ր եղավ։

— Գնացի Հալաբ, քանի մ՚օր ֆռլամիշ եղա, էս ձին տեսա, բյութուն (ամբողջ) փարան ատոր պառկցուցի, ելա եկա։

— Կըսեիր քի՝ տղաս խելացի չէ, տեսա՞ր,— դարձավ Ուստա Օվանեսը իր կնոջը։

Աննա Քորոն ապշեց, որովհետև այդպես բան երբեք ասած չէր։

Արմենակը գլխին փաթաթել էր ազնիվ բրդից հյուսված արաբական գլխանոց, վրան թեթև մի աբա, փոթռտուն մի շալվար և ոտին կարմիր ճտկավոր մի կոշիկ։

— Շամ[1] չգացի՞ր, ծո՛։

— Չէ՛, փարաս հատավ։

— Բյութուն փարան ձիո՞ւն տվիր։

— Մենշուր[2] ձի է, մայրը անգլիացի է, հայրը՝ արաբ, հարուր ոսկի տան, չեմ տար,— հպարտությամբ հայտարարեց Արմենակը։

— Մաշշալա՜, ծո՛…

— Անունն ի՞նչ է,— հարցրեց Հաջիխասը։

— Յըլդըզ…

— Քա՜…— բացականչեց Հազարթերթը։

— Յըլդըզիդ ղուրբան ըլլիմ, օղո՛ւլ,— շշնջաց Աննա Քորոն։


Ե

Հաջորդ օրն իսկ կայծակի արագությամբ լուր տարածվեց գավառական փոքրիկ քաղաքում, թե Ուստա Օվանեսի տղան Հալեբեն ձի մի բերեր է, որ նախապես պատկաներ է եղեր Մսրա խտիվի տղուն, ասում էին նաև, որ մենակ շեքեր ու չամիչ կուտե, ուրիշ բան չուտեր։

Անցավ մի քանի օր, հաջորդող առաջին կիրակին, այն

  1. Շամ— Դամասկոս
  2. մենշուր— հռչակավոր