Էջ:Նամակ ռուսաց թագավորին 9.jpg

Այս էջը սրբագրված է

էինք, և մեզնից ամեն մեկն աշխատում էր ավելի շոյել երինջի մեջքը, խոտի մեջ եղած չոր ծաղիկները ջոկել ու տալ նրան։

Պապս ձիու թամբին կապեց յուղն ու պանիրը և երինջին առաջ արավ։ Դարբասից դուրս գալուց, երինջը ետ նայեց դեպի կիսաբաց դուռը ու բառաչեց։ Գոմից նրան ձայն տվեց նրա պառավ մայրը։

Երբ ձին ու երինջը ծածկվեցին բոստանների պատերի հետևը ու միայն երևում էր պապիս փափախը, որ սև կատվի պես վազում էր պատի վրայով,— մենք մի քիչ էլ կանգնեցինք ու ներս մտանք։

Երկու օր հետո պապս վերադարձավ։ Իր խնդիրքը գրել էր տվել Միրզա Դավիթին և տանուտերի օգնությամբ հանձնել փոստը։ Պոչը ծաղիկ երինջն էր գնացել, յուղն ու պանիրն էլ։ Փոխարենը պապս բերել էր թղթի մի փոքրիկ կտոր, որ նրան տվել էին նամակն ընդունելուց հետո։

— Նազու աղջիկ, լավ տեղ դիր, աչքի լույսի պես պահիր։ Պատասխանն էլ թղթովն ա գալու։ Թե որ կորա՜վ…

Եվ Փոքրիկ թուղթը, որ շորի մեջ ամուր փաթաթելուց հետո տատս դրեց սնդուկի մեջ, մեզ համար դարձավ և՛ ամենից թանկը, և՛ ահավորը։

Ի՞նչ կար այդ փոքրիկ թղթի մեջ, ո՞ւր է մեր պոչը ծաղիկ երինջը, մորթեցի՞ն, թե՞ բառաչում է ուրիշի գոմում։ Մտածում էինք այնքան, որ հոգնում էինք, քնում ու երազի մեջ տեսնում երինջին, որ խոտի տեղ ախոռում ուտում էր թուղթ…

Մի ձմեռ անցավ, բայց նամակի պատասխանը չեկավ։ Ամբողջ գյուղը այդ մասին և պապս էլ միամիտ պարծանքով պատմում էր, որ ինքը ռուսաց թագավորին նամակ է ուղարկել։ Մեր տունը հյուր եկողներին նա նկարագրում էր, թե ինչպես է Միրզա Դավիթը խնդիրքը գրել։

— Է՜, մենք էլ ասենք ապրում ենք։ Էնպես ղալամ ունի, որ քարին դնի, քարը կճաքի… Ինձ որ տեսավ, երեսիս նայեց, թե Արություն ապեր, ուզում ես ասեմ, ինչի ես եկել ինձ մոտ։ Ասաց թե դու ուզում ես, որ Թագավորին նամակ գրեմ տղիդ համար։ Մնացի զարմացած։ Օրենքի գրքերը բաց