Գ․
ԺԸ-րդ դարի սկգբներում, Նոր–Ջուղայից Ջաւա գաղթող հայերի մէջ նշանաւոր դիրք է գրաւում աղա-Գէորգ Մանուկեան (Մանիչարեան) յայտնի վաճառականը, որ ժամանակի յաջող հանգամանքների շնորհիւ, մեծ հարստութեան է հասնում և Հոլանդական կառավարութեան աչքում մեծ հռչակ վայելում։
Աղա Գէորգը որբացած երկու մանկահասակ քոյր է ունենում Նոր-Ջուղայում Մարիամ և Թագուհի անունով, առաջինը 14 տարեկան, երկրորդը՝ 10 տարեկան։ Եղբայրը 1795 թուին այս երկու քոյրերին տանում է Հնդկաստան և բնակեցնում Մադրաս քաղաքում։
Մի քանի տարուց յետոյ, Մարիամն ամուսնանում է Յակովբ Յարութիւնեանի հետ, որ և յետոյ իր տիկնոջ՝ Մարիամի և օր․ Թագուհու հետ միասին տեղափոխւում են Ջաւա աղա–Գէորգի մօտ։
Աղա-Գէորգն իր բարեգործութեամբ ևս յայտնի անձնաւորութիւն է լինում ժամանակին։ Նա ի թիւս բազմաթիւ և բազմապիսի բարեգործութիւնների, մտադիր է լինում Լոնդոնի մէջ մի «Ազգային համալսարան» կառուցանել, որի իրականացման համար մի միլիոն ռուփի յատկացնելով, քառորդ գումարը փոխադրում է Լոնդոն և ապահովեցնում է այնտեղ կառավարական դրամատանը, մինչև որ գործը սկսուի և մնացած գումարն ևս հետզհետէ փոխադրուի։ Սակայն