Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/19

Այս էջը սրբագրված է

միաբան՝ Նոր- Ջուղայեցի Խաչատուր վարդապետ Կարապետեանի ջանացողութեամբ Նոր-Ջուղայից, Հնդկաստանից, Բրմաստանից և Ջաւայից հանգանակած գումարներով, Նոր-Ջուղայի Չարսու թաղումը հիմնարկւում է մի դպրոց, որի վիթխարի շինութիւնը մասամբ աւարտուելուց յետոյ, 1883 թուի Յունվարի 1-ին, արդէն գոյութիւն ունեցող երեք դպրոցները, այն է՝ Մէյդա թաղի ս․ Աստւածածին եկեղեցու Յարութիւն Աբգարեանի հիմնած «Հայկեան հայրենասիրականը», Դաւրէժ թաղի ս․ Մինաս եկեղեցու տ․ Մարիամ Յարութիւնեանինը և Յակովբջանեանց թաղի ս․ Ստեփաննոս եկեղեցու Մարգար Սուքիասեանինը փակուելով միացւում են սոյն նորակառոյց դպրոցի հետ և կոչւում «ԱԶԳԱՅԻՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»։[1]

Ապա Գրիգորիս արք-եպիսկոպոսը ներկայանալով հայասէր Նասէրէդդին-Շահին, տարեկան 100 թումանի մօստամարի է հաստատել տալիս կեդրոնական դպրոցի համար, իսկ Խաչատուր վարդապետը՝ ՓԷրիա գաւառի իր սեպհական Չիգան գիւղն ընծայում, որի մասին յետոյ դատ բացուելով, կէսն է միայն մնում դպրոցին։





  1. «Մասիս» 1883 թ․ Մայիս 21։