— 22 —
Մեր հարուստ վաճառականներին յատուկ են եղել յաճախ տարօրինակութիւններ, բնաւորութեան հետաքրքիր ու բացառիկ գծեր։ Մանուկ Յորդանանեանը նոյնպէս անմասն չէ լինում այդ յատկութիւնից, բայց և ցոյց է տալիս մի շատ հաճելի և հազուագիւտ տարօրինակութիւն։
Դիւր է գալիս նրան Վենետկի Մխիթարեան վանքը իր Մուրատ—Ռաֆայէլեան դպրոցով և նա վճռում է չընդունել Վենետիկը որպէս լոկ այցելութեան արժանի մի եւրոպական վայր, այլ երկար կանգ առնել այնտեղ, մնալ ալդ խաղաղ վանքումը և օգտուել այդ պատմական կղզեակից։ Մի խօսքով, նա ցանկանում է նորից մանկանալ և ուսում ստանալ այնտեղ։ Այդպէս էլ անում է։ Ջաւայի կեանքից զզուած Մանուկ Յորդանանեանը, 43 տարեկան հասակում աշակերտում է առ ոստ Հայոց Նահապետի՝ Հայր Ալիշանի և ըստ կարելւոլն կրթւում նրանից, հաւանականօրէն գրաբար հայերէնի մէջ, ինչպէս ցոյց են տալիս նրա նամակները։ Ապա, Եւրոպալի բոլոր նշանաւոր քաղաքները շրջագայելուց լետոյ, վերադառնում է Սուրբայիա և տեղափոխւում Բատաւիա։
Մանուկ Յորդանանեանը բնաւորութեամբ լինում է շատ համեստ և սակաւապէտ, կրօնասէր, բարեպաշտ և նախանձախնդիր Հայաստանեայց Եկեղեցու սովորութիւններին։ Նրա խօսակցութեան գլխաւոր առարկան և մտածողութեան միակ իդէալն է լինում ազզային Եկեղեցու բարգաւաճումն և իր ազգակիցների յառաջադիմութիւնը։
Նրա սրտին մօտ է լինում և իր ծննդավայրը՝ բազմակարօտ Նոր-Ջուղան, որտեղից բոլոր իրեն դիմողներին նպաստում է և օգնութեան հասնում։ Բայց որպէսզի իր ազգականներին ու հայրենակիցներին ձրիակերութեան չը--