— 24 —
լինում մի օրիորդական դպրոց բանալու մասին, յղացած է լինում նրա մէջ Նոր-Ջուղայի իգական սեռին կրթութիւն տալու վեհ գաղափարը։ Ուստի Առաջնորդի նամակը ստանալով և նրանում շօշափուած առաջարկութիւնն իր սրտին մօտ զգալով, 1858 թուին Նոր-Ջուղայի ս․ Կատարինեան կուսանաց վանքի ծոցումը հաստատել է տալիս նոյն վանքի անունով մի օրիորդաց դպրոց, հոգալով նրա բոլոր ծախքերը։
Յետոյ իր Եւրոպա կատարած ճանապարհորդութեան ընթացքում, տեսնելով և զգացած լինելով, որ մի ազգի մտաւոր ու բարոյական յառաջիմութեանը նպաստող գործօններից գլխաւորն մամուլն՝ տպագրութիւնն է, բաւական գումար ծախսելով մի մամուլ է ուղարկում իր հայրենիքը՝ Նոր-Ջուղա, որպէս նուէր Ամենափրկչեան ս․ վանքին։
1858 թուի Օգոստոսին, առաջին անգամ բացւում է Նոր-Ջուղայաում Ս․ Կատարինեան ազգային օրիորդաց դպրոցը, յատկապէս իգական սեռի կրթութեանը նուիրուած մի հաստատութիւն, որ այդ ժամանակները բոլոր հայաբնակ կենտրոնների համար կարելի է ասել, հազուագիւտ և խորթ բան է լինում:
Յիշատակութեան արժանի է Կուսանաց վանքի այն ժամանակուայ մայրպետ կոյս Սանդուխտը, որ ընկնում է դռնէ դուռն և ծնողներին համոզում իրենց աղջիկներին դպրոց ուղարկելու, ձրիապէս ուսումն ստանալու համար։ Նրա ջանքերը մեծ մասամբ ի դերև են ելնում, որովհետև շատ ծնողների համար դեռևս տարօրինակ էր թւում օրիորդներին կրթութիւն տալը, աւելորդ, մինչ իսկ վնասակար էր համարւում աղջիկներին գրագիտութիւնը․ «Աղջիկն որ գրել-կարդալ սովորեց, կսկսի ջահելներին չիթի գրել և ուրիշ շատ բաներ դուրս կգայ»։ Ահա համարեա բորորի հա-