Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/26

Այս էջը սրբագրված է

— 26 —

է «Կանանց դաստիարակութիւն», թէև չափազանց սահմանափակ ծրագրով և բիւտճէով։

Սակայն ինչքան էլ ողորմելի ծրագրով և բիւտճէով սկսուած լինի, այնու ամենայնիւ մեծ գործ է եղել և աւելի ևս մեծանում է, երբ աչքի առաջ ենք ունենում ժամանակը, խաւար միջավայրն ու չափազանց աննպաստ պայմանները։

1860 թուին աշակերտուհիների աւելանալովը կարիք է զգացւում դպրոցի շէնքը հետզհետէ ընդարձակելու և նոր սենեակներ աւելացնելու․ ուստի դիմում են դարձեալ Մանուկ Յորդանանեանին, խնդրելով նրա աջակցութիւնը։ Մանուկը յարգում է սոյն խնդիրը և անմիջապէս ուղարկում նոր նպաստ, որով հնարաւորութիւն է տրւում դպրոցի հոգաբարձութեանը նոր սենեակներ աւելացնելու, և նոր աշակերտուհիներ ընդունելու։

Մանուկ Յորդանանեանը բացի օրիորդաց դպրոցի սահմանափակ բիւտճէն ապահովելուց, նպատակ է ունենում նաև՝ մեռնելիս իր ամբողջ հարստութիւնը կտակել նոյն դպրոցին։ Սակայն դժբախտաբար, նա իր կեանքի վերջալուսին ձախորդութեան է հանդիպում և սնանկանում է։ Այ-