— 29 —
1908 թուին ս․ Կատարինեան օրիորդաց դպրոցի հաստատութեան 50-րդ տարին լրացած լինհլով, առաջնորդ-փոխանորդ Հ․ Բագրատ վարդապետ Վարդազարեանն ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրիորդաց դպրոցի դրամագլուխը մի շատ ողորմելի բան է, մտածում է տօնել 50-ամեայ յոբելեանը և առիթից օգտուելով՝ հանգանակութիւն բաց անել մի «անձեռնմխելի դրամագլուխ» գոյացնելու յօգուտ նոյն դպրոցի։
Հ․ Բագրատ վարդապեաի ծրագիրը յաջողութեամբ պսակւում է։ Մայիսի 25-ին շքեղ հանդիսակատարութեամ բ տօնւում է ս․ Կատարինեան Օրիորդաց դպրոցի 50-ամեայ յոբելեանը[1] և «անձեռնմխելի դրամագլուխ» անուան ներքոյ Նոր-Ջուղայում Հայուհեաց Բարեգործական ընկերութեան վարչութեան ձեռքով և Հնդկաստանում ու Ջաւայում՝ վիճակաւոր քահանաների ձեռքով հաւաքւում է 5000 թումանաչափ մի դրամագլուխ։
Սոյն գումարով 1911 թուին առաջնորդ Սահակ արք-եպս․ Այվատեանը Թումանեանց Թէհրանի ներկայացուցիչ Ալէքսան-խան Թունեանցի միջոցով, յաջողում է Զէլլէսօլթանի որդի Ջէլալէ-դօվլէից Փէրիա գաւառի հայաբնակ Բոլորան գիւղը գնել Նոր-Ջուղայի Ազգ․ երկսեռ դպրոցների անունով, որով դպրոցների բիւտճէի վրայ տարեկան միջին թւով 1200 թումանաչափ աւելանում է։
- ↑ «Նոր—Ջուղայի Լրաբեր» 1908 թ․ No 5։