Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/33

Այս էջը սրբագրված է

Է․

Նոր-Ջուղայի պատմութեան մէջ «Վաճառականութիւն Ջուղայեցւոց» գլխում 1702 թուին Մեծ-Մէյդան թաղի «Խօջա-Նազարէնց տասնակ» կոչուած մասում, յիշւում է Աւետ Քանանեան մի վաճառականի անուան։ Ենթադրւում է, որ սա ի թիւս բազմաթիւ այլ ԺԷ-րդ դարի վերջերին թողած լինի Պարսկաստանը և գաղթած Ռուսաստանի զանազան վայրեր։ Ենթադրւում է նոյնպէս, որ սոյն ազգատոհմի շառաւիղներից մէկն լինի և հանգուցեալ Գէորգ Քանանեանը, որ ծնւում է Ղզլարում 1834 թուին։

Գ․ Քանանեանը նախնական կրթութիւնը ստանում է Ստաւրոպօլի գիմնազիայում, իսկ 1854 թուին մտնում է Մոսկուայի համալսարանի պատմա-լեզուաբանական ֆակուլտէտը։ Այս թուականներին Մոսկուայում հայ ուսանողների սահմանափակ շրջանում կազմւում է մի գրական ընկերութիւն, որի նպատակն է լինում տալ ժողովրդին դիւրըմբռնելի ընթերցանութեան գրքեր և այդպիսով զարկ տալ նորածին աշխարհիկ գրականական լեզուին։ Ընկերութեան երեք հիմնադիր անդամներից մէկն է լինում Գէորգ Քանանեանը, որի անուան և ազգանուան սկզբնատառերը գտնւում են նոյն ընկերութեան՝ «Գամառ-Քաթիպա» անուան մէջ, որ և յետոյ դառնում է ընկերութեան աւելի քանքարաւոր անդամի՝ բանաստեղծ Ռաֆայէլ Պատկա-