— 35 —
թիւնը լսելու ամենքի կարծիքները, հակադիր հայեացքները հաշտեցնելու ունակութիւնը և պատահած պառակտումը մարեցնելու յատուկ տակտը Գէորգ Քանանեանին սիրելի են դարձնում Լազարեան ճեմարանի բոլոր ուսուցիչներին։ Նրանցից ամեն մէկը աշխատում է խաղաղ և աշխոյժ, իմանալով որ կայ մէկը իր արժանիքը գնահատող և առ հարկին իրեն օգնութեան հասնող։
Գէորգ Քանանեանը իր ժամանակի սաների համար լինում է մի գթած և խնամող հայր։ Նա ճանաչում է ո՛չ միայն ամենքին, այլ և այն շրջապատը, այն միջավայրը, որից դուրս էր եկել երեխան։ Ընտանիքից և հայրենիքից կտրուած և հեռու օտարութեան մէջ ընկած դժբախտ երեխաները մի առանձին վստահութեամբ են մօտենում իրենց սիրելի տեսուչ Գէորգ Քանանեանին՝ իրենց կարիքներով և վշտերով, հաւատացած լինելով, որ անպայման կը վայելեն նրանից խորհուրդ և պաշտպանութիւն, սէր և համակրութիւն։
Գաղտնի խորհրդական տեսուչ Գէորգ Քանանեանը այնքան տարուած է լինում Լազարեան ճեմարանով և այնքան նուիրուած է լինում դաստիարակչական վեհ գործին, որ ժամանակ չէ գտնում գրելու, թէև ունենում է առաջնակարգ գրական տաղանդ։ Նրա տպագրուած աշխատութիւնների մեծ մասը վերաբերում է Լազարեան ճեմարանին և Տաճկահայութեան, որի ճակատագրով նա սկսում է հետաքրքրուել դեռ 1865 թուին — Զէյթունցիների ապստամբութեան ժամանակ և որի նկարագրութեանը նուիրում է մի շարք յօդուածներ։
Անօրինակ չարիքը որ պայթեց դժբախտ տաճկահայերի գլխին և ռուս մամուլի մի քանի օրգանների թշնամա-