— 36 —
կան վերաբերմունքը դէպի հայերը, ստիպում են Գ․ Քանանեանին մի ընդարձակ պատմական տեսութիւն գրել Ռուսաստանի՝ Ալէքսէյ Միխայլովիչի և Պետրոս Մեծի ժամանակակից հայերի հետ ունեցած յարաբերութիւնների վրայ և դրանով լուսաբանել Հայկական հարցը, սակայն անագորոյն մահը զրկում է նրան այս կարևոր աշխատութիւնն աւարտելու հնարաւորութիւնից և նա մեռնում Է 1897 թուի Յունիսի 4-ին։[1]
Գ․ Քանանեանի մահուամբ Հայութիւնը կորցնում է մի անձնազոհ և տաղանդաւոր մանկավարժ, Լազարեան ճեմարանը՝ մի սրտացաւ և քրտնաջան տեսուչ, իսկ նոյն ճեմարանի աշակերտութիւնը մի բարի, հոգատար և խնամող հայր։
Գէորգ Քանանեանը մի իղձ, մի փափագ է ունենում, այդ այն է, որ հայաբնակ որ և է վայրում մի դպրոց հիմնէ․ սակայն իրեն միայն յայանի պատճառներով, այդ բանը նրան չի յաջողում կենդանութեան ժամանակ։
1899 թուին տ․ Վառվառէ Քանանեանը վճռում է իրագործել իր անմոռանալի ամուսնու ջերմ ցանկութիւնը։ Իսկ որովհետև այդ ժամանակ Գօլիցինեան հայակեր քաղաքականութեան շնորհիւ Ռուսաստանում հայոց դպրոցները փակուել էին և հետևապէս նոյն տեղը մի նոր դպրոց բաց անելու մասին մտածելն անգամ աւելորդ էր, ուստի վճռում է այդ դպրոցը բաց անել Պարսկաստանի հայաշատ քաղաքներից մէկում։
Դիմումներ են լինում տ․ Քանանեանին Պարսկաստանի մի քանի կենտրոններից, խնդրելով իրենց մօտ բաց անել դպրոցը։ Տիկին Վ․ Քանանեանը տատանւում է, ո՞րտեղ ար-
- ↑ Գր․ Ջանչեանի «Եղբայրական օգնութիւն» էջ 640։