— 38 —
դունում- է իր հիմնելիք դպրոցը բաց անել Նոր-Ջուղայում, յատկացնելով հանգ․ ամուսնու՝ Գէորգ Քանանեանի թողած 47,000 ռուբլի գումարը այդ նպատակին (40,000 իբրև անձեռնմխելի դրամագլուխ, իսկ 7000 դպրոցի շինութեան համար)։
Քանի որ Գէորգ-Քանանեան դպրոցը վերջնականապէս հաստատելու համար երկու կողմից դեռ կային մի քանի կէտեր, որոնք պիտի պարզաբանուէին, իսկ նամակագրութեամբ էլ դժուար էր լինում և գործը ձգձգւում, անհրաժեշտ է համարւում որ Հ․ Բագրատ վարդապետը վերադառնայ ս․ Էջմիածին և Մոսկուա, անձամբ բանակցելու, դպրոցի հիմնադիր տ․ Վառվառէ Քանանեանի հետ, որ ցանկանում էր օր առաջ տեսնել իր նպատակը իրագործուած։
Որովհետև յարգելի Տիկինը ցանկութիւն է ունենում իր հիմնելիք դպրոցը ապագայում ընդարձակել, միջնակարգ դարձնել և գործնական գիտութիւններ ևս մտցնել, ուստի համաձայնում է շինութեան համար յատկացրած 7000 ռուբլի գումարն աւելացնել։ Իսկ Հոգաբարձութեան յայտնած մանրամասն տեղեկութիւնների հիման վրայ՝ Մոսկուայում ճարտարապետի ձեռքով կազմել է տալիս ապագայ շէնքի յատակագիծն ու նախահաշիւը։
1902 թուին Գէորգ-Քանանեան դպրոցի կանոնադրութեան գլխաւոր հիմքերը մշակւում և Վեհ․ Հայրապետից վաւերացրւում են Ս․ Էջմիածնում Յունիս 6 թուակիր մի սրբատառ կոնդակով։[1]
Նոյն թուի վերջերին Հ․ Բագրատ վարդապետը վերադառնում է Նոր-Ջուղա, որպէս Առաջնորդական Փոխանորդ և
- ↑ Հանդիսաւոր կերպով կարդացուած Նոր-Ջուղայի Ս․ Ամենափրկչեան Վանքամ Դեկտ․ 22-ին։