Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/39

Այս էջը սրբագրված է

— 39 —

միևնոյն ժամանակ Թեմական վերատեսուչ դպրոցների և Ներկայացուցիչ տ․ Վ․ Քանանեանի։ 1903 թուի գարնանը ձեռնարկւում է Գէորգ-Քանանեան մանկապարտէզի և երկդասեան դպրոցի շինութեան գործը և 1905 թուին աւարտւում է մօտ 11,000 թուման ծախսելով։[1]

Այսպէս, 1901 թուից սկսուած Գէորգ Քանանեանի յիշատակին հաստատւում է Նոր-Ջուղայում «ԳԷՈՐԳ-ՔԱՆԱՆԵԱՆ ԴՊՐՈՑԸ» և 40,000 ռուբլի դրամագլխի տարեկան 2000 ռուբլի տոկոսն ուղարկւում է շարունակաբար մինչև 1904 թիւը, երբ տ․ Վ․ Քանանեանը կանխաւ յայտնած իր ցանկութեան և Հոգաբարձութեան խնդրանաց համաձայն՝ բարեհաճում է ամբողջ դրամագլուխը փոխադրել Նոր-Ջուղա։ Օրուայ թանգ կուրսով՝ ստացուած դրամագլուխը փոխանցւում է պարսկական դրամի և վրան աւելացնելով տոկոսի մի մասը լինում է 25,000 թուման, որ ապահովացրւում է Սֆահանի Կայսերական բանքում։

1905 թուի Սեպտ․ 26-ին շքեղ հանդիսաւորութեամբ կատարւում է դպրոցի բացման հանդէսը և Ազգ․ Կեդրոնական ու ս․ Կատարինեան դպրոցների աշակերտ–աշակերտուհիներր մինչև Բ․ դասարանը տեղափոխւում են Գէորգ Քանանեան դպրոցը, որ հայրապետական սրբատառ կոնդակով յարգելի տ․ Վ․ Քանանեանի կողմից նուիրաբերւում է ազգին իր հոյակապ շինութեամբ ու 25,000 թուման դրամագլխով և միանում Նսր-Ջուղայի Ազգային երկսեռ դպրոց– ների հետ։

  1. Սոյն գումարի 1000 թումանովը գնւում են երկու տներ, շէնքի տեղն ընդարձակելու համար։