Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/42

Այս էջը սրբագրված է

— 42 —

մար տիկին Վառվառէ Քանանեանը՝ ի յիշատակ իւր ամուսնու Գաղտնի Խորհրդական Գէորգ Քանանեանի և նրա ցանկութեան համաձայն, նուիրում է քառասուն հազար րուբլի (40,000 ր․), որ թողել է իր ամուսինը այդ նպատակով, (բացի դպրոցի համար յատկացրած գումարից։)

դ)․ Դպրոցի պահպանութեան համար յատկացրած ամբողջ գումարը պիտի մնայ անձեռնմխելի դրամագլուխ Գէորգ-Քանանեան Դպրոցի անունով միանգամայն ապահով Դրամատան մէջ՝ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթուղիկոսի, Հիմնադրի (իսկ մահուանից յետոյ Կտակակատարների) և Դպրոցի Հոգաբարձական մարմնի հսկողութեան և պահպանութեան տակ։ Եթէ հարկ լինի այդ դրամագլուխը հանել մի դրամատանից և դնել Ռուսաստանի կամ արտասահմանի այդ ապահով դրամատան մէջ և կամ գնել մի ապահով և շահաբեր կալուածք, այդպիսի բոլոր պատասխանատու գործողութիւնները պիտի կատարուին Հիմնադրի (Կտակակատարների) և Քանանեան Դպրոցի Հոգաբարձութեան փոխադարձ համաձայնութեամբ և Վեհափառ Կաթուղիկոսի թոյլտւութեամբ։

ե)․ Գէորգ-Քանանեան Դպրոցը առայժմ երկդասեան է (հինգ տարուայ դասընթացքով), երկսեռ մանկապարտէզով, իսկ ապագայում, երբ Գէորգ-Քանանեան Դպրոցի նիւթական միջոցները կըներեն, հետզհետէ պիտի բացուի յաջորդ դասարաններ ևս, և դառնայ միջնակարգ դպրոց գործնական առարկաներով։

զ)․ Գէորգ-Քանանեան Դպրոցը առայժմ լինելով երկդասեան, ծառայում է իբրև նախակրթական մասն Նոր-Ջուղայում գոյութիւն ունեցող Կեդրոնական Դպրոցի, վերջինի հետ կապ ունենալով ծրագրի միութեամբ և յաջորդականու-