Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/48

Այս էջը սրբագրված է

Ը․



1900 թուին առաջնորդ Մաղաքիա եպս․ Տէրունեանը Ս․ Կատարինեան օրիորդաց դպրոցի հետ միասին ձեռնարկում է և մի հոգևոր գիշերօթիկ դպրոց բանալ Ամենափրկչեան ս․ վանքի ծոցումը, յատկապէս գիւղացի քահանայացու պատանիներին ձրիաբար կրօնական կրթութիւն տալու համար։ Այս իսկ նպատակով հանգանակում է մի հազար թումանաչափ գումար և իր ձեռնարկի մասին տեղեկագրում ս․ Էջմիածնին։

Հոգելոյս Խրիմեան Հայրիկը խորհրդատրում է ի միջի այլոց և հետևեալը․

«Երբ իբրև գիշերօթիկ ընդոնուին գեղացւոց մանուկներ,
անշուշտ քաղաքացւոց աղքատ մասն կամ գտնուած
որբերն ևս պիտի ստիպուիք ընդունել, որով երթալով կը
ծանրաբեռնի դպրանոցի վիճակը և անհնարին կըդառնայ շարունակել։
Արդեօ՞ք կարելի կըլինի որ գիւղացի աշակերտներ
քաղաքացւոց տներ պատսպարուին, գիւղացիք նոցա
հաց և ուրիշ պարէններ հոգան, եթէ յաջողի այս բանէ յայնժամ
գեղացիներէն աւելի աշակերտ կարելի է ընդունել։
Ես խորհուրդ կուտամ Ձեզ, որ այդ դպրանոց գիշերօթիկ
չը լինի, վասն զի փորձառութեամբ գիտեմ թէ քանի՛
դժուարին և տաժանելի է և բարոյապէս ևս օգտակար չէ։
Դժուարութեամբ բոլոր հանգամանքներ պէտք է խելամտութեամբ
կշռէք և ապա ձեռնարկէք ի գործ․ յուշ առնեմ Ձեզ
Աւետարանի նախահաշւոյն առակը թէ «այրս այս սկսաւ
առնել և ո՛չ կարաց կատարել»։ Լաւագոյն ևս է գիւղացի
աշակերտաց համար մասնաւոր վճարումներ անել և քաղաքի