Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/100

Այս էջը հաստատված է

ունենալով՝ նախադասության մեջ կատարում են որոշակի դեր՝ զուգահեռաբար նաև շաղկապական գործառույթ։ Դրանք են՝ այնուամենայնիվ (այդուամենայնիվ, այսուամենայնիվ), այդուհանդերձ (այսուհանդերձ, այնուհանդերձ), համենայն դեպս, գեթ, լոկ, սոսկ, անգամ, նույնիսկ, մերթ...մերթ, մեկ...մեկ, հետո, այնուհետև, նշանակում է, այն է, նոր միայն, աոաջին, երկրորդ, երրորդ և այլն։ Սրանք եղանակավորող բառեր են, մասամբ էլ` մակբայներ, թվականներ ու բայական նյութական հատկանիշը տակավին պահպանող միադիմի կառուցվածքներ, որոնք գործածվում են նաև շաղկապական դերով։ Դեռ ավելին, այդպիսի դերով կարող են գործածվել նաև նյութական բովանդակություն ունեցող բառեր (դերանուններ, ածականներ և այլն), որոնց խոսքամասային պատկանելությունը որոշվում է ոչ թե շարահյուսորեն, այլ՝ իմաստաբանորեն ու ձևաբանորեն։ Օրինակներ՝ Արամը դասերը սովորեց, նոր միայն իջավ բակ՝ խաղալու: Անձրևը մերթ սաստկանում էր, մերթ կտրվում, երբեմն էլ այնպես հորդանում, որ հույսներս լրիվ կորցնում էինք: Այս տարի գերակատարեցիր պլաններդ, նշանակում է՝ պարգևատրությունը կասկած չի հարուցում: Ինքդ չես աշխատում, գոնե ուրիշին մի՛ խանգարիր:

Համադասական նախադասության կազմիչ միավորները միմյանց նկատմամբ կարող են ունենալ համադրական, հակադրական, բաժանական և հավելադրական հարաբերություններ:

Համադրական հարաբերություն արտահայտող նախադասության կազմիչ միավորները միմյանց նկատմամբ համասեռ մակարդակի են. Սուրենը պատրաստում է օրվա դասերը և մտածում կատարվածի մասին: Նա կերավ, խմեց ու ժպտերես դուրս եկավ բարեկամի տնից: Նա հազիվ շնչում էր, տնքում ու անորոշ հայացքով նայում առաստաղին։ Գրիգորը շորերը հանեց ու մտավ սառը ջրի մեջ։

Այդպիսի նախադասությունների բայ-ստորոգյալների ժամանակաձևերը կարող են լինել տարբեր եղանակներով, ժամանակներով, դեմքերով ու թվերով...