Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/101

Այս էջը հաստատված է

Նշենք նաև, որ կազմիչ միավորները միմյանց հետ կարող են կապվել միավորիչ շաղկապներով կամ անշաղկապությամբ (Նստում էր քարին ու խորհում անցած-գնացած օրերի շուրջ։ Նստում էր քարին, խորհում անցած-գնացած օրերի շուրջ)։

Բաժանման կամ տրոհական հարաբերությունը պայմանավորում է կազմիչ միավորներից մեկնումեկի հավաստիությունը, որոնք ամբողջ շղթայում հանդես են գալիս «կտրված, տրոհված, բաժանված»՝ ունենալով հետևյալ շաղկապները` կամ (էլ, թե, թե չէ, և կամ.․.)։ Օրինակ` Կա՛մ նստիր ու դասերդ պատրաստիր, կա՛մ գնա դուրս խաղալու:

Նա կա՛մ զոհվել է Կերչում, կա՛մ թե չէ անհետ կորել է:

Ի դեպ հանձնարարելի չէ և կամ թե, և կամ էլ թե չէ բաղադրյալ շաղկապների գործածությունը, որ առավելապես հատուկ է բարբառային կամ ժողովրդախոսակցական լեզվին և ստեղծում է ծանր ոճ։

Հակադրական հարաբերությունը ցույց է տալիս կազմիչ միավորների մտային ներհակությունները, հակասությունը, սահմանափակումն ու ժխտումը։ Սրանք շղթայակցվում են հակադրական շաղկապներով (նաև շաղկապական բառերով) և անշաղկապությամբ։ Բառական (շաղկապական) միջոցներն են՝ բայց, իսկ, սակայն, մինչդետ, եթե, ապա, այնինչ, այնուամենայնիվ, այդուհանդերձ, համենայն դեպս, այլ (ոչ թե, այլ) և այլն։ Օրինակներ՝ Արտակը շատ է կարդում, բայց շոշափելի արդյունքի չի հասնում: Ճիշտ է, արևը տաքացնում է, այնուամենայնիվ բավական չէ: Եթե դու աջ ես գնալու, ապա նա՝ միանգամայն քեզ հակառակ: Ես մեկնեցի Մոսկվա, հա՝ Կիև:

Հակադրական համադասության կազմիչ միավորներից հաջորդը նախորդի մտային հավելադրությունն է, ընդ որում՝ հաճախ է պատահում, որ այդ հաջորդ նախադասությունը նախորդի հետ տրամաբանական–մտային շատ թույլ կապ է ունենում (հիմնականում սկսվում է և դա, և այդ, դա էլ, այդ ևս և նման միավորներով)։ Հավելադրական համադասական նախադասություններում ընդգծված են լինում նաև, ոչ միայն, այլև, ոչ միայն, այլ նաև զուգադրական շաղկապները։ Օրինակներ՝ Գրիգորյանը ոչ միայն աշխատասեր ընկեր է, այլև' հիանալի մանկավարժ: Նա ոչ միայն գերազանցիկ է, այլ նաև՝ հասարակական ակտիվ աշխատող: Սուրենն ամեն ինչ անում է իր նպատակներին հասնելու համար, և դա նրան հաջողվում է: Արմենը կատարեց հանձնարարությունը, և շատերս գոհ մնացինք... Դու պիտի դասի գնաս, և վերջ, էլ ոչ մի խոսք այդ մասին:

Համադասական նախադասության տարատեսակ կարելի է դիտել միավորյալ նախադասությունը, որն ունի բազմակի ստորոգում՝ ենթակայի միավորմամբ։ Ընդ որում, այդպիսի նախադասություններ կարող են կազմել և՛ երկկազմ, և՛ միակազմ միավորները։ Օրինակներ՝ Երեխաները արթնացան, հագնվեցին, լվացվեցին ու պատրաստվեցին լիցքային