Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/104

Այս էջը հաստատված է
ՍՏՈՐԱԴԱՍ (ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ) ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Ստորադաս (երկրորդական) նախադասությունները բացի պարզ ստորոգյալից կարող են կատարել շարահյուսական այնպիսի պաշտոններ, որպիսիք հատուկ են պարզ նախադասության անդամներին։ Այդ պաշտոնները գտնելու համար ամենից առաջ հարկավոր է զգալ գերադասի ու ստորադասի քերականական-լրացական կապը, իմանալ գերադասի «պահանջը»։

Երկրորդ՝ պետք է հարց տալ գերադաս նախադասությանը։ Օրինակ՝ Գագիկն ասաց (ի՞նչ), որ ինքը մեկնելու է ճամբար: Տղաները գնացին Մոսկվա (ինչո՞ւ), որպեսզի մասնակցեն օլիմպիադային: Ես խուսափում եմ նրանից (ումի՞ց), ով ծույլ է ու անաշխատասեր: Ըստ որում, հարց տալիս, անշուշտ, պետք է նկատի ունենալ ստորադասի միտքը, հաղորդակցության նպատակը, գերադասի հետ ունեցած որոշակի հարաբերությունը։ Այսպես.

ա) Ես սիրում եմ նրան, որովհետև ազնիվ մարդ է:

բ) Ես սիրում եմ նրան, ով աշխատում է ազնվաբար:

գ) Ես սիրում եմ նրան, երբ անկեղծ է խոսում:

դ) Ես սիրում եմ նրան, որպեսզի շահեմ նրա համակրանքը:

ե) Ես սիրում եմ նրան, չնայած միշտ անտարբերություն եմ զգում իմ նկատմամբ:

Ընդգծված ստորադասները համապատասխանաբար կատարում են հիմունքի պարագայի, ուղիղ խնդրի, ժամանակի պարագայի, նպատակի պարագայի և զիջման (հակառակ հիմունքի) պարագայի պաշտոններ։

Ավելացնենք, որ նույն գերադասին կարող են ստորադասվել նաև այլ պաշտոնի նախադասություններ։

Երրորդ՝ պետք է նկատի ունենալ, թե ինչ հարաբերություններ են արտահայտում ստորադասական շաղկապներն ու հարաբերական դերանունները։ Սովորաբար երբ, հենց, հենց որ, մինչև (որ), մինչդեռ, քանի դեռ և այլ շաղկապներ պայմանավորում են ժամանակի պարագա երկրորդական նախադասություն, որովհետև-ը՝ պատճառի-հետևանքի պարագա, որպեսզի-ն նպատակի, եթե, թե (որ)՝ պայմանի, իսկ չնայած (որ), թեև, թեպետ, թեկուզ, որքան էլ, փոխանակ և այլն՝ զիջման պարագա և այլն:

Չորրորդ՝ պետք է նկատի ունենալ, թե ինչպիսի հարաբերությունների մեջ են գտնվում հարաբերյալները և հարաբերականները միմյանց նկատմամբ (նա... ով, այն... ինչ, այնքան... որքան, այնքան... ինչքան, այնպես... ինչպես, այնտեղ... որտեղ, նրանից... ումից, նրանով... ումով, նրան...ում(ով), այնպիսին... ինչպիսին)։ Օրինակներ՝ Ինչպես