Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/112

Այս էջը հաստատված է

ամբողջ գերադաս նախադասությանը։ Թերևս սա է պատճառը, որ Մ. Աբեղյանը այդպիսի կառուցվածքները համարում է «համադաս խոսքեր»:[1]

Արդի սովետահայ լեզվաբանությունը, սակայն, հետևանքի պարագա ստորադաս նախադասությունները գնահատում է իբրև ոչ թե «համադաս», այլ՝ «ստորադաս խոսքեր»։[2]

Հետևանքի պարագա ստորադաս նախադասությունները ցույց տալիս այնպիսի գործողություն կամ եղելություն, որ բխում է գերադասի արտահայտած իրողությունից՝ իբրև նրա հետևանք՝ նրա հետ կապակցվելով ուստի, ուստի և, հետևաբար, հետևապես, ուրեմն, ուրեմն և, այնպես որ և այլ շաղկապներով։ Օրինակ՝ Քննությունները մոտենում են, հետևաբար անհրաժեշտ է լավ նախապատրաստվել: Նարինեն քննական հարցերին հիանալի պատասխանեց, ուստի ստացավ «գերազանց» գնահատական։

Այժմ չես գոհացնում մեզ, այնպես որ դեռ շատ պիտի աշխատես: Գյուղացին տարին բոլոր աշխատեց, փորեց, ժամանակին ցանեց, մշակեց, հողը, որից ստացավ բարձր բերք:

ԲԱՐԴ ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Բարդ ստորադասական նախադասության մեջ գերադաս նախադասությունը ստորադասի հետ կապակցվում է տարբեր հարաբերություններով ու կառուցվածքային յուրահատկություններով։ Ըստ այսմ էլ բարդ ստորադասական նախադասությունները լինում են՝

ա) Երկբաղադրիչ. Սուրենը շտապում է մանկապարտեզ, որպեսզի երեխային հասցնի թատրոն: Որովհետև ծաղիկները չես ջրել, արդեն թոշնել են: Ուսուցիչ ես՝ պարտավոր ես օրինակ ծառայել բոլորին: Թեև ներկայացումն ավարտվել էր, մենք չէինք կարողանում հեռանալ դահլիճից:

ա) Համաստորադասական. միևնույն գերադաս նախադասությանը ստորադասված համազոր նախադասությունները կոչվում են համաստորադաս։ Գերադաս նախադասությունների հետ նրանք կազմում են համաստորադասական կառուցվածք, ինչպես, օրինակ՝ Թվում է, թե ես քեզ եմ հասկացել, դու՝ ինձ: Եթե լավ սովորես, կատարես ուսուցիչների հանձնարարությունները, ակտիվորեն մասնակցես հասարակական

  1. Մ.Աբեղյան, Հայոց լեզվի տեսության Ե., 1965, 663-665։
  2. Տե՛ս Ն. Պառնասյան, Ստորադասական կապակցությունները արդի հայերենի բարդ նախադասություններում, Ե., 1961, Վ. Առաքելյան, Հայերենի շարահյուսություն, Ե, 1964, հ. 2, Բ. Վերդյան, Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն, Ե., 1970 և այլն։