Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/114

Այս էջը հաստատված է

ընկերը, որի հետ ծառայել էր պատերազմի ժամանակ, անց կացրել նրա հետ ուրախության ու տխրության շատ օրեր, կողք-կողքի կռվել հանուն հաղթանակի ու պայծառ գալիքի:

ՄԵՋԲԵՐՎՈՂ ԽՈՍՔ

Մարդկային խոսքը չափազանց բազմազան է թե՛ կառուցվածքային, թե՛ հնչերանգային առումներով և թե՛ նպատակով։ Այս տեսակետից խոսողը (գրողը) հաճախ էլ ուղղակիորեն մեջբերում է զանազան հաղորդակցական միավորներ՝ իր ասածը հավաստի դարձնելու համար։ Իր կամ ուրիշի ասածը ուղղակիորեն մեջբերելով խոսողը (գրողը) ոչ միայն հաստատուն ու ճշմարիտ երանգ է տալիս հաղորդակցական համապատասխան միավորին, այլև խոսքը ոճական տեսակետից դարձնում է գեղեցիկ ու հետաքրքրական։

Մեջբերվող խոսքը լինում է ուղղակի և անուղղակի: Ուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում բառացի, անփոփոխ։ Օրինակ՝ Ավ. Իսահակյանը իր «Հիշատակարանում» գրում է. «Ոչ մի անհատ հասարակաց կարծիքից ազատ չէ. մարդը իր գիտակցությամբ իրեն ենթարկում է հասարակաց կարծիքին»:

Վ.Տերյանը, դժգոհ լինելով իրականությունից, դառնացած ասել է.

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում...»:

Ուղղակի խոսքը կարող է լինել նաև խոսողի մտածածը, ասածը, գրածը և այլն։ Ես պառկած մտածում էի. «Մի՞թե չեմ կարող օգնել իմ հարազատ եղբորը, որն այսօր իմ աջակցության կարիքն է զգում»: Անուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում պատմողաբար, այսինքն խոսողը (գրողը) որևէ ուղղակի խոսք շարադրում է՝ պահպանելով միայն նրա բովանդակությունը։ Պարզ է, որ եթե ուղղակի խոսքը մեջբերելիս խոսողը կամ գրողը հավատարիմ է մնում ուղղակի խոսքի բառացի ու տառացի գործածությանը, ապա նույն խոսքն անուղղակի դարձնելով նա կարող է իր կողմից ավելացնել նաև ուրիշ բառեր ու արտահայտություններ և, ընդհակառակն, կրճատել ուղղակի խոսքում եղած այս կամ այն բառերն ու արտահայտությունները։

Ուղղակիորեն մեջբերվող խոսքը յուրահատուկ բարդ ստորադասական նախադասություն է իր կառուցվածքով, հնչերանգով, գրավոր խոսքում բազմազան կետադրությամբ։ Հենց սկզբից նշենք, որ այն միշտ պայմանավորում է մի այլ խոսքի առկայությունը, որը կոչվում է հեղինակի խոսք: Այսպես. Մի փիլիսոփա ասել էՈ՞վ իր լեզուն չի սիրում, նա չի սիրում ոչ մի ազգի և ոչ մի լեզու»:

Այստեղ Մի փիլիսոփա ասել է նախադասությունը հեղինակի խոսքն է։ Պարզ է, որ հեղինակի և ուղղակի խոսքերը միասին կազմում են մի յուրատեսակ բարդ ստորադասական նախադասություն, որտեղ գերադաս նախադասությունը հեղինակի խոսքն է, իսկ ստորադասը՝ ուղղակի