Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/117

Այս էջը հաստատված է

— Դժվարությունները մեզ չպիտի վախեցնեն, ընկերնե՜ր.— ասաց Գրիգորյանը։— Կոմերիտականները ե՞րբ են վախեցել արգելքներից։

Հեղինակի խոսքը երբեմն էլ ընկալվում է երկրորդաբար` իբրև միջանկյալ նախադասություն: Հատկապես մամուլում կան այդպես գործածվող բազմաթիվ փաստեր։ Օրինակ` Հարգելի՛ բարեկամներ, ասված է հեռագրում, ցանկանում ենք ձեզ նորանոր հաջողություներ ձեր ասված տոնի առթիվ։

Այժմ վերլուծենք մի մեջբերվող խոսք, գտնենք նրա գերադաս և ստորադաս նախադասություները և կազմենք գծապատկերը. 1) Տղան քրոջն ասաց. 2) «Եթե գրադարանից բերես Թումանյանի այն հրատարակությունը, 3) որտեղ լինեն գրողի հանճարեղ քառյակները, 4) ապա ես քեզ համար կպատրաստեմ այն ինքնաշեն գործիքը, 5) որ հանձնարարել է ձեր ուսուցիչը»:



Պարզ է՝ այստեղ գլխավոր նախադասությունն է առաջինը, իսկ ուղիղ խնդրի գործառույթ են կատարում մյուս բոլոր 4 նախադասությունները։ Սակայն իրենց հերթին ստորադասներն ունեն իրենց գերադասը. 2-րդը 4-րդի՝ գերադաս նախադասության պայմանի պարագան է, 3-րդը՝ 2-րդի որոշիչը, իսկ 5-րդը՝ 4-րդի որոշիչ ստորադասը: Այսպիսով՝ պարզվում է, որ գերադասը (4-րդը), առանձնանալով իր երկրորդականներով, մի տեսակ գլխավոր նախադասության դեր է կատարում։ (Տե՛ս համապատասխան գծապատկերը)։

Ցանկացած ժամանակ խոսողը ուղղակի խոսքը կարող է անուղղակի դարձնել, այսինքն՝ պատմողաբար արտահայտել այն։ Նման դեպքերում ուղղակի խոսքի հարաբերական ինքնուրույնությունը լրիվ վերանում է,