Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/132

Այս էջը հաստատված է

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում,
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող...
Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները—ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։
Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռությո՜ւն անսահման...

Վ. ՏԵՐՅԱՆ

ՍՈՆԵՏ

Մահը հոգուս երբեք սարսափ չի բերում,
Քաղցր մոր պես թող գիրկն առնի հողը ինձ,
Միայն թե դու այս գեղեցիկ աշխարհում
Ինձ չմոռնաս, միշտ սիրաբար հիշես ինձ։

Թո՛ղ ամենքը ինձ մոռանան առհավետ,
Թո՛ղ ոչ մի մարդ ինձ կարոտով չսգա,
Գերեզմանըս թող չունենա արահետ,
Ու թող ոչ ոք գերեզմանիս մոտ չգա...
Միայն թե դու շիրմիս ճամփան հիշեիր։

(Ինձ թվում է, որ շիրմում էլ ես կզգամ),
Միայն թե դու իմ կարոտը քաշեիր,
Եվ հուսայիր, որ վերստին ես կգամ,
Միայն թե դու շիրմիս ճամփան հիշեիր
(Ինձ թվում է, որ շիրմում էլ ես կզգամ)...

Վ. ՏԵՐՅԱՆ

ԿՈՉԱԿԱՆ, ՄԻՋԱՆԿՅԱԼ ԲԱՌԵՐ, ԵՐԱՆԳԱՎՈՐՈՂ-

ՍԱՍՏԿԱՑՆՈՂ ԲԱՌԵՐ, ՄԻՋԱՆԿՅԱԼ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

ՄԵՋԲԵՐՎՈՂ ԽՈՍՔ

* Հարգելի՛ ծնողներ, հարգարժա՛ն հյուրեր, սիրելի՜ աշակերտներ, բարեկամներ՛, միտինգի մեծարգո՜ մասնակիցներ, այսօր մենք հավաքվել ենք ողջերթի խոսք ասելու մեր շրջանավարտներին։ Սիրելի՛ տասներորդցիներ, մեր վաղվա՛ գիտնականնե՛ր, բժիշկնե՛ր, ինժիներնե՛ր, ուսուցիչնե՛ր, շինարարնե՛ր, այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեր երկրորդ հարազատ օջախին՝ դպրոցին, բայց ուր էլ գնաք, մեր սիրելի՛ զավակներ, բարի հիշեցեք ձեր ուսուցիչներին, որոնք ջանք չեն խնայել