Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/134

Այս էջը հաստատված է

— Ոչինչ,— ամեն ինչ կանցնի,— ասացի,— որտեղ ես ծնվել եմ, այնտեղ ընդունված չէ աշխատանք խլել կնոջից։ Չէ՞ որ ես Չիկագոյից եմ և կարող եմ վերադառնալ այնտեղ։

Վերադառնալ Չիկագո՞։ Այդ էր պակաս։ Ես սիրում եմ Կալիֆորնիան։ Ես միշտ սիրել եմ Կալիֆորնիան։ Բայց հենց այնպես ասացի։

— Ջո՛,— ասաց միսիս Հիլպլին,— իսկ ի՞նչ կլինի, եթե դուք ուրիշ գործ չճարեք։

Ես մատներս շրխկացրի։

— Է՜, աշխատանք միշտ կգտնվի,— ասացի։

Այդ ժամանակ առանձնասենյակի դռան մեջ երևաց միստր Ուայլին և գլխով արեց միսիս Հիլպլիին։

Վ. ՍԱՐՈՅԱՆ

Երբ մտածում եմ, որ այս տարի հայերեն մի կարգին դիրք լույս չի տեսել (և արդյոք միայն այս տարի), դա ինձ սարսափեցնում է... Մի՞թե չծաղկած մեռնելու է մեր գրականությունը... Վա՜յ մեզ, եթե այդպես է...

Եթե զինվոր չտարան, այս տարի երևի ամբողջապես (ձմեռը) կնվիրեմ արաբերենին և եթե ազատվեցի դրանից, ազատ շունչ կքաշեմ և ժամանակ կունենամ գրական զբաղմունքի նվիրել ինձ։

Իսկ եթե զինվոր գնացի, այն ժամանակ, իհարկե, ուրիշ ծրագրեր պետք կլինի կազմել։ Տեսնենք ինչ կլինի։

Մի երկու հոդված եմ ուզում գրել (ռուսերեն), և հնար չի լինում. իսկի ժամանակ չկա, թեև շատ հարմար մոմենտ է, և սիրտս ուզում է գրել այդ վաղուց (հոդվածները ռուսների համար պիտի լինեն իհարկե)։

Իվան Ֆադեյիչի վերջին «Հատվածը» (պոեմից) կարդացի։ Ամբողջը անմշակ է (ինչպես և նախազգուշացրել է հեղինակը), մի քանի կտորներ ազդու են և լավ։ Այս մասին շատ երկար պետք է խոսել. նամակով գրելու բան չէ, համենայն դեպս Թումանյանի գրած ամեն մի տողը ինձ համար հետաքրքրող է և նշանակալից, թեև իբրև պոետ ես ինձ միանգամայն օտար եմ զգում նրան, այսինքն նրա պաֆոսը— իմ պաֆոսը չէ՝ ես նրան երկրպագում եմ և սիրում եմ, բայց նրա աշխարհն իմ աշխարհը չէ (հուսով եմ, սխալ չեք ըմբռնի ինձ. սրանով ես չեմ ուզում ժխտել նրա մեծությունն ու նշանակությունը, հասկանո՞ւմ եք ինձ, նույնը կարող էի ասել, օրինակ՝ մի Շեքսպիրի մասին)։ Ինչևէ, սա երկար բան է

Մի ուրիշ ժողովածու էլ է հրատարակվում- խմբագրությամբ պրոֆեսոր Բոդուեն-դեԿուրտենեի, նվիրված Ռուսիայի զանազան ազգերի գրականություններին։

Վ. ՏԵՐՅԱՆ

Չիցե՞ նա մտածեց. «Թող գնա իմ սիրելին, ես նրան չեմ խանգարի... ես կգնամ նրա ետևից այն ժամանակ, երբ նա գործը սկսած