Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/136

Այս էջը հաստատված է

Բեկը.— Ինձ մնում էր ամենադժվար խնդիրը, այն է՝ ստանալ քո համաձայնությունը. այժմ ուրախ եմ, որ մենք հաշտվեցանք։

Ես հենց էգուց երեկոյան կարող եմ դուրս գալ այստեղից։

— Ուրեմն մի՛ ուշացիր,— շտապեցնում է օրիորդը։— Բայց ես պատուհանից նկատեցի, դու գրում էիր, ինչ թուղթ էր այն։

Դու այնքան հուզված էիր գրելու ժամանակ, որ ես կարծում եմ մի շատ կարևոր բան պիտի լիներ։

— Որքան հետաքրքիր ես դու, Թամա՛ր, ամեն բան ուզում ես գիտենալ,— ասաց Բեկը ծիծաղելով։-Ես գրում էի իմ կտակը։

— Կտա՞կ… բացականչեց օրիորդը շփոթվելով.— Ինչո՞ւ համար է կտակը:

— Որ կնքած քեզ հանձնեմ…

ՐԱՖՖԻ