Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/16

Այս էջը հաստատված է
ՄԻԱԿԱԶՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միակազմ կոչվում է այն նախադասությունը, որտեղ չկան (և չեն կարող լինել) ենթակա, ենթակա և ստորոգյալ, նախադասության գլխավոր և երկրորդական անդամներ։ Ըստ այսմ էլ միակազմ նախադասությունները լինում են՝

ա) անենթակա
բ) անդեմ
գ) բառ-նախադասություն։

ԱՆԵՆԹԱԿԱ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆ

Անենթակա նախադասությունները տրամագծորեն տարբերվում են զեղչված ենթակայով նախադասություններից։ Վերջիններիս զեղչված գլխավոր անդամը հեշտությամբ վերականգնվում է՝ նախադասության մեջ առկա ստորոգյալի դեմքի շնորհիվ (ես, մենք, դու, դուք, նա, ինքը, նրանք, իրենք, ինքները), մինչդեռ անենթակա նախադասություններում չկա ենթակա, հետևաբար հնարավոր չէ այն վերականգնել։ Ընդսմին կան այնպիսի անենթակա նախադասություններ, որոնցում տրամաբանորեն ասես առկա են ենթակաները (և, իբր թե, «վերականգնվում են»), մինչդեռ իրականում դրանք երկկազմ նախադասություններ են (հմմտ. Մթնեց և Օրը մթնեց: Ցրտեց և Օրը ցրտեց կամ Եղանակը ցրտեց...): Ընդգծվածները երկկազմն նախադասություններ են։

ա) Անենթակա նախադասությունները ծագումնաբանորեն բազնազան լինելով՝ ընդգծում, դրսևորում են բնության երևույթներ, եղանակին, կլիմային, օրվա պահերին վերաբերող մտքեր և այլն։ Օրինակներ՝ Լուսանում էր: Ձյունելու է: Շուտով արև կանի: Անձրևելու է: Ամպած է: Այս տարի խիստ ցրտեր կանի: Կարկուտ է թափելու: Կայծակին է տալիս:

բ) Անենթակա նախադասությունները, որպես շարահյուսական հաղորդակցական ինքնատիպ միավորներ, կազմավորվել են նաև այլ հիմունքներով։ Մարդն իր կյանքում մտնում է բազմազան հարաբերությունների մեջ։ Հազարավոր ճշմարտություններ, որոնք ձեռք են բերվել մարդու կենսափորձից, քերականորեն ձևավորվել են իբրև անենթակա նախադասություններ՝ վերաբերելով բոլորին առհասարակ։ Այդպիսի նախադասություններն արտահայտում են կյանքի զանազան իրողություններին վերաբերող մտքեր։ Օրինակ, երբ ասում ենք՝ Պատիվդ անաղարտ պահիր, հասկանում ենք, որ տվյալ պահանջը ոչ թե միայն խոսակցին երկրորդ դեմքին, այլ բոլոր անձանց է վերաբերում։

Այսպես էլ՝ Հարգիր մեծերին: Հասարակության մեջ քեզ քաղաքավարի պանիր: Լվի համար կարպետը չեն վառի: Ճտերն աշնանն են հաշվում: Երկաթը տաք-տաք կծեծեն: Եղիր առողջ և առույգ: Պահպանիր մաքրություն