Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/26

Այս էջը հաստատված է

Հայտնի փաստ է, որ լեզվի մեջ եղած բոլոր բառերը ցույց են տալիս՝ ա) առարկա և հատկանիշ (նյութական խոսքի մասեր), բ)առարկայի և հատկանիշի քերականական հարաբերություններ (քերականական կամ շարահյուսական խոսքի մասեր), գ) առարկայի և հատկանիշի, իրողության նկատմամբ խոսողի վերաբերմունքը (վերաբերմունքային խոսքի մասեր)։

Նկատենք, որ առաջին խմբի խոսքի մասերը՝ նյութական իմաստ ունեցողները, օբյեկտիվ բնույթի են. չէ՞ որ առարկան ինքնագո իրողություն է, իսկ հատկանիշը՝ հենց այդ առարկայի անբաժան հատկությունը։ Ահա թե ինչու այսպիսի բնույթ ունեցող խոսքի մասերը՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կատարում են նախադասության անդամի դեր։ Իսկ ինչ մնում է մյուս՝ «երկրորդական» խոսքի մասերին, ապա նրանք, քանի որ քերականական հարաբերություններ ու վերաբերմունք են ցույց տալիս, բնականաբար, նախադասության մեջ որևէ պաշտոն կատարել չեն կարող։

Նախադասության անդամները որպես այդպիսիք պիտի ունենան՝

ա) օբեկտիվ բովանդակություն (ցույց տան առարկա, հատկանիշ).

բ) քերականական կապ. սա ամենակարևորն է։ Ամեն մի անդամ պիտի քերականական հարաբերություն ունենա առնվազն մեկ այլ անդամի հետ, հակառակ պարագայում շարահյուսական պաշտոն չի ձևավորվի.

գ) լրացյալ-լրացման կապակցություն (այս առումով ենթական ստորոգյալի հետ կազմում է մի յուրահատուկ կապակցություն. որն էլ ստորոգման շնորհիվ նախադասություն է).

դ) կոնկրետ հարց (այս տեսակետից որոշ պակասավոր բայեր բացառություն են կազմում՝ եմ, կամ, գիտեմ, ունեմ, արժեմ)։

Նախադասության անդամը կարող է դրսևորվել մեկ բառով և բառակապակցութամբ։ Ահա Զինվորըհեռացավ։ Զինվորներից մեկը հեռացավ։ Հարյուր զինվորը մե՞կ վաշտ է։ Զինվորների մի մասը բացակայում է։ Ընդգծվածները ենթականեր են՝ տարբեր կառուցվածքային դրսևորմամբ։ Եթե ենթական արժեքավորվի այն «չոր» հիմունքով, թե ուղղականով դրված բառը (գոյականը կամ գոյականաբար գործածվողը), «որ ցույց է տալիս մի բան անող կամ լինող առարկան», կոչվում է ենթակա, ապա տվյալ դեպքում բերված նախադասությունների արտահայտած մտքերը կխաթարվեն, և կունենանք անհեթեթություն՝ «Զինվորը մի վաշտ է»... «Մասը բացակայում է»... Ուրեմն՝ կարևոր է կապակցության իմաստային կողմի ճիշտ գնահատումը։ Այս առումով հետաքրքրական են շարույթները, բարդ ստորոգյալները, հարադրավոր բայերը և դարձվածքային միավորները՝ Ռուսաստանի Սովետական ֆեդերատիվ