Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/31

Այս էջը հաստատված է

պատկերացումները, որոնք քերականության մեջ կարող են արտահայտվել՝

1. Գոյականով. Լռեց ծերունին: Հեռվում երևում էր գյուղը: Ժողովուրդները խաղաղություն են ուզում:

Ենթական կարող է լինել մենանդամ և բաղադրյալ (բազմանդամ)։ Բերված օրինակներում ենթական մենանդամ է:

Հարյուր զինվորը մեկ վաշտ է։ Տղաների մի մասը գնաց արշավի: Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը հզոր է։ Հազար ինը հարյուր ութսուն թվականը խաղաղության տարի է:

2. Դերանվամբ (անձնական, սա, դա, նա ցուցական, ով, ինչ հացահարաբերական, ոչ մեկը, ոչինչ, ոչ ոք ժխտական: Օրինակներ՝ «Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը մութ»։ Դու պիտի ծաղկես, երկի՜ր Հայաստան։ Դա երևում է պարզորոշ։ Ո՞վ է լսել այդ լուրը։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։

3. Գոյականաբար գործածվող բառերով, որոնք կարող են լինել դերանուններ (ինչը, որը, քանիսը, որերորդը, բոլորը, յուրաքանչյուրը, մեկը, ուրիշը...), ածականներով (մեծը, փոքրը, կարճը, երկարը...), թվականներով (տասը, հազարը, աոաջինը, ութերորդը...), անորոշ, հարակատար և ենթակայական դերբայներով (վազելը, սովորելը, ներկվածը, սլատռվածը, երգողը, նստողը...):

Օրինակներ՝ Մեկն աշխատում է բոլորի համար, բոլորը մեկի: «Ինչը կհաղթի կյանքում հերոսին»։ Մեծերը գնացին կինո, իսկ փոքրերը՝ մանկապարտեզ։ Երկուսը մեծ է մեկից։ Լռելը համաձայնության նշան է։ Կորածը չգտնվեց։ Երգողը հիացրեց մեզ։

Հայտնի է, որ գոյականաբար կարող է գործածվել ամեն մի միավոր՝ հնչյունից մինչև բարդ նախադասություն։ Այս գործածությունը կոչվում է ինքնանվանողական փոփոխություն[1]։ Ահա. «Ի»—ն ձայնավոր է (ի հնչյունը), «Արագ»—ը մակբայ է (արագ բառը), «ես նկատեցի»-ն պարզ նախադասություն է։

ՍՏՈՐՈԳՅԱԼ

Նախադասության գլխավոր անդամներից մեկն է ստորոգյալը, որով որևէ հատկանիշ հավասար հարաբերությամբ վերագրվում է ենթակային։ Ստորոգյալը սերտորեն կապվում է դիմավոր բայի հետ, որովհետև վերջինս նախադասության մեջ ստորոգյալ է լինում։ Օրինակ՝

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն (Հ. Թ.)։

  1. Տե՛ս Ս. Աբրահամյան.Չթեքվող խոսքի մասերը..., 1965, էջ 194: