Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/34

Այս էջը հաստատված է

բայերը (հմմտ., օրինակ` Կռիվը քո պատճառով ծագեց և՝ Կռիվը քո պատճառով էր, քո պատճառով եղավ, Գոլորշին ջրից է առաջանում և՝ Գոլորշին ջրից է...)։

Ուրեմն՝ ստորոգելիական վերադիրը բաղադրյալ ստորոգյալի այն անվանական մասն է, որն արտահայտելով առարկայական և հատկանշային իմաստներ, վերագրվում է ենթակային, այստեղից էլ՝ ստորոգելիական վերադիր անվանումը։ Իսկ ինչպե՞ս են դրանք վերագրվում-ստորոգվում ենթակային։ Դրանց վերագրում-ստորոգումը կատարում է էական կամ վերացական բայը, որը կոչվում է հանգույց: Օրինակ՝ Յուրի Գագարինը առաջին տիեզերագնացն է աշխարհում։ Նա հեքիաթային մարդ էր: Երկինքը կապույտ չէր: Աշոտը դու ես: Դուք արվեստագե՞տ եք...

Այս նախադասություններում առկա է էր, չէր, ես, եք վերացական կամ էական բայերը տիեզերագնաց, մարդ, կապույտ, դու, արվեստագետ ստորոգելիական վերադիրները կապում, ստորոգում-հանգուցում են Յուրի Գագարինը, նա, երկինքը, Աշոտը և դուք ենթականերին։ Ահա այդ կապել-հանգուցելու շնորհիվ էլ կոչվում է հանգույց: Հանգույցի դերով հանդես են գալիս նաև մի շարք վերացական բայեր, որոնց թիվն անցնում է հարյուրից, ինչպես՝ դառնալ, թվալ, երևալ, համարվել, հանդիսանալ, պատկերվել, կոչվել, նշանակվել, օծվել, գալ, զգալ, աշխատել, ձևանալ, ձևացնել, ընկնել, կանգնել, հոչակվել, ընտրվել, մնալ, առաջադրվել և այլն։

Օրինակ` «Ծովիկը մի զարմանալի աղջիկ է երևում» (Րաֆֆի)։ Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց» (Ե. Չ.), «Մսրա Մելիքն էր նստած թագավոր» (Հ. Թ.

Ենթական ու ստորոգյալը համարվում են նախադասության գլխավոր անդամներ։ Ճիշտ է, ընդգծվածները վերացական կամ էական բայի դեր ունեն, բայց այլ նախադասություններում կարող են գործածվել իրենց բայական, բառական, նյութական լրիվ արժեքներով՝ կատարելով ինքնուրույն ստորոգյալի դեր։ Այսպես.

Աշոտը մեր գործարանում ինժեներ է նշանակվել:

Անահիտը բուժքույր է աշխատում:

Նա մարդ ծնվեց. մարդ էլ ապրեց ամբողջ կյանքում:

Շեքսպիրն աշխարհում հռչակված է իբրև հանճարեղ դրամատուրգ:

Արմենը համագումարի պատգամավոր է ընտրվել:

Գնահատականը նշանակվել է իմ կողմից։

Անահիտն աշխատում է ազնվորեն:

Նա ծնվեց գյուղում և այնտեղ էլ ապրեց ամբողջ կյաքում: Շեքսպիրը աշխարհում վաղուց արդեն հռչակված է:

Արմենը ընտրվել է մեր կողմից: