Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/38

Այս էջը հաստատված է

դ) Դերբայներով. Սիրելի ուսուցիչս այսօր գնում է վաստակած հանգստի։ Երգող սոխակը չէր հագենում համերգից։

Ինձ հարկավոր է գրելու թուղթ։ Ինչպիսի՞ն կլինի կառուցվելիք շենքը։

ե) Գոյականով՝

1. Ուղղական հոլովով՝ «Քար աշխարհի խավարի դեմ պահիր վառ» (Վ.Տ.)։ Բանվոր մարդը շատ սրտաբաց է։ Ի դեպ, ուղղականով գոյական որոշիչներ են դառնում զանազան մասնագիտություններ, զբաղմունքներ, գիտական կոչում-աստիճաններ նշող բառերը և այլն։

2. Սեռականով «Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր» (Գուսան Աշոտ)։ Ծիրանի կոմպոտն ու մոշի մուրաբան հարուստ են վիտամիններով։ Սեռականով գոյական որոշիչները նման են հատկացուցիչներին՝ Ամռան օրը տարի է կերակրում։

Ձմեռվա գիշերը երկար էինք նստում։ Տարվա եղանակները չորսն են։

3. Բացառականով. բրդից գուլպա, մետաքսից թաշկինակ, չթից շրջազգեստ, մարմարից աստիճաններ...

Որոշիչների այդ դեպքերը առաջ են եկել հարակատար դերբայի սղման հետևանքով (գործված, սլատրասաված. բրդից գործված գուլպա)։

4. Գործիականով. մազով-մորուքով մարդ, շնիկով տիկին, չամիչով փլավ, մսով տոլմա և այլն։

Ծանոթություն.— Կան դեպքեր, երբ գոյականի գործիական հոլովաձևը ինքնուրույն բառի իմաստ է ստացել, օրինակ՝ համով խոսք, խելքով տղա...(ընդգծվածներն ածական են)։

5. Մակբայով. շտապ օգնություն, դանղաղ հոսք, արագ ընթացք, շեշտակի վերելք, շեշտակի հարված, հանկարծակի հայտնություն, շուտափույթ վախճան, կրկնակի հարված, հարատև կյանք և այլն։ Այսպիսի կիրառությունները, սակայն, մակբային ընդհանրապես հատուկ չեն: Դա երևում է նաև նրանց «որոշյալներից», որոնք գոյականի իմաստ են արտահայտում և բայանուններ են։

Է) Բառակապակցություններով. հազար տարվա կյանք, ոչ մի անգամ չցուցադրված նկար, վերին աստիճանի անգրագետ մարդ և այլն։

Որոշիչները սովորաբար գործածվում են որոշյալներից առաջ, թեև բացառված չեն նաև ետադաս գործածությունները, որոնք մեծ մասամբ հաճախված են գեղարվեստական խոսքում։ Օրինակներ՝ Ներս մտավ այդ մարդը՝ բոլորի կողմից սիրելի ու գնահատված: Հենց այդ մարդը՝ բոլորի կողմից սիրելի ու գնանատված, մեզ պատմեց ամբողջ եղելությունը։

Ետադաս տրոհված որոշիչները, որոնք միշտ բազմանդամ են (երկու և ավելի բառերից կազմված) վերջադաս են լինում, իրենց որոշյալներից