Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/51

Այս էջը հաստատված է

Եզրակացությունն այն է, որ տարածական կապերի հոլովված ձևերը կապվող բառերի հետ պիտի գնահատվեն իբրև շարահյուսական մեկ միավոր։

2) Դերանվամբ. այստեղ, այդտեղ, այնտեղ, նույնտեդ, որտեղ, ուր դերանունները հակադրվում են տեղի մակբայներին՝ իրենց ոչ կոնկրետ, ընդհանուր իմաստով ու տարածական հարաբերություն արտահայտելով։ Օրինակներ՝ Այնտեղ, Ղրիմում, դուք կարող եք շատ լավ հանգստանալ։

«Որտե՞ղ է ընկած այն քարը հիմի,
Որ հողիս վրա շիրիմ պիտ լինի» (Ավ․ Իս․

Դերանուններն իրենց թեք հոլովների ու տարածական կապերի (կապական բառերի) հետ գործածվելով՝ նույնպես տեղի պարագա են լինում, ինչպես՝ Ինձ մոտ կանգնած էր ձեր եղբայրը։ Նրա մեջ նկատեցինք մարդկային հիանալի գծեր։ Նա ապրում է ձեզնից հեռու:

3․ Մակբայով․ հայտնի է, որ բոլոր տեղի մակբայները նախադասության մեջ տեղի պարագա են լինում։ Օրինակ՝ Սարնիվեր գնում է ոչխարի հոտը։ Գյուղեգյուղ շրջում էին նրանք։ Նարինեն կանգնել է դեմ–դիմաց:

Ժամանակի պարագա

Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության–եղելության կատարման ժամանակը և պատասխանում է ե՞րբ, երեվանի՞ց հարցերին, արտահայտվում է՝

1․ գոյականով՝

ա) Տրականով․ Սեպտեմբերին են սկսվում մեր դասերը։ Գարնանը ջրերը վարարում են։ Աշնանն Արարատյան դաշտը հեքիաթային գույներ է ստանում։

Ժամանակ ցույց տվող գոյականները գոյականաբար են գործածվող թվականների տրական հոլովաձևի հետ կատարում են ժամանակի պարագայի