Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/56

Այս էջը հաստատված է

գ) Գոյականի գործիական հոլովով (սահմանափակ կիրառությամբ). Երվանդը գործով մեկնեց Մոսկվա։ Մի կարևոր հարցով դիմեցի պրոֆեսոր Սարգսյանին։Մի խնդրով մտա նրա առանձնասենյակը։

դ) Անորոշ դերբայի տրականով. Մտանք զովասուն այգի հանգստանալու: Հոգնած աշխատավորները նստեցին բացատում ընթրելու: Մենք մտանք նրանց տուն՝ ամանորը շնորհավորելու:

ե) Թեք հոլովաձևերով ու նպատակի կապերով. Քեզ համար եմ բերել յասամանը... Գրելու համար նա թուղթ գնեց։ Զբոսնելու նպատակով մենք իջանք պարտեզը։ Հանուն խաղաղության ոտքի են ելել ժողովուրդները։

զ) Բառակապակցությամբ. Մի խումբ պատանիներ գնացին Մոսկվա՝ մասնակցելու համամիութենական մրցույթին: Երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը դիտելու համար նրանք գնացին քաղաք։


Պատճառի պարագա

Պատճառի պարագան ցույց է տալիս գործողության կամ եղելության պատճառը և պատասխանում է ինչո՞ւ, ի՞նչ պատճառով հարցերին։

Արտահայտվում է՝

ա) Գոյականի բացառական հոլովով. Գայլը սովից ոռնում էր ու գալարվում գետնին։ «Դարդից կռացավ՝ ուռենի դարձավ» (Հ.Թ.)։ Մայրն ուրախությունից արտասվում էր։

Անորոշ դերբայը ևս բացառական հոլովով պատճառի պարագա է լինում. Շտապելուց մոռացել էր պայուսակը։ Արտասվելուց աչքերն ուռել ու կարմրել էին։ Մրսելուց շատ հիվանդություններ են առաջանում։

բ) Գործիական հոլովով. Այդ աննկուն բնավորությամը դու միշտ. կտուժես կյանքում։ Այդպիսի վարքագծով դու երբեք առաջ չես գնա։ Այսպիսի կառուցվածքները, սակայն, շատ գործածա կան չեն։ Դրանց փոխարեն ավելի շատ գործ են ածվում պաանառով կապական բառով