Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/57

Այս էջը հաստատված է

արտահայտվող պարագաները (փախչելու պատճառով, վիճելու պատճառով...)։

գ) Բառակապակցությամբ. Դասերին անպատրաստ լինելով՝ հիվանդ ձևացավ։ Տղայի վրա սաստիկ բարկացած՝ մայրն սկսեց լաց լինել։ Ճակատագրով դատապարտված լինելով՝ գաղթականն անխոս աշխատում էր հաշտված իրականության հետ։

դ) Կապերով ու կապական բառերով. Հիվանդության պատճառով դասից բացակայում էր։ Հանրային գույքը փչացնելու համար նրան աշխատանքից հեռացրին։



Հիմունքի պարագա

Հիմունքի պարագան ցույց է տալիս գործողության հիմունքը և պատասխանում է ինչո՞ւ, ի՞նչ հիմունքով, ինչի՞ հիման վրա հարցերին։

Այս պարագան երբեմն շփոթում են պատճառի պարագայի հետ։ Սրանք նման են, բայց, իհարկե, նույնը չեն։ Եթե պատճառի պարագան ցույց է տալիս գործողության կատարման դրդապատճառը, ապա հիմունքի պարագան՝ հիմունքը (այն օրենքը, հիմքը, կարգ ու կանոնը, սահմանն ու սահմանումը, ըստ որոնց էլ կատարվում է գոոծողությունը)։ Հիմունքի պարագան արտահայտվում է՝

ա) Գոյականի բացառական հոլովով. Ես Սուրենին աչքերից ճանաչեցի։ Դեմքի սպիից իմացա, որ իմ վաղեմի բարեկամն է։ Խոսելաձևից հայտնի դարձավ, որ լենինականցի է։

բ) Գործիականով. Սահմանադրությամբ մեր հայրենիքի բոլոր քաղաքացիներն իրավահավասար են։ Հանցագործը պատժվեց օրենքով: Դիրեկտորի թույլտվությամբ գնացինք գործարան։

գ) Բառակապակցությամբ. Ելնելով հունիսյան պլենումի որոշումներից՝ գործարանը փոխեց իր աշխատանքային «ձեռագիրը»։ Հետևելով