Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/62

Այս էջը հաստատված է

վերին աստիճանի միամիտ մարդ, թեև դրանք աստիճանի պարագա կոչելը հավասարապես ճիշտ է։

Ասացինք, որ մյուս նյութական խոսքի մասերին պատկանող բառերն էլ կարող են լրացում ընդունել՝ առավել կամ պակաս չափով: Օրինակ՝ մակբայը ևս կարոող է լրացում ընդունել (շատ վաղուց, վաղ առավոտյան, ուշ գարնանը…): Ինչպես նկատում ենք, մակբայն ինքն է իր լրացումը դառնում, այն էլ՝ սակավ դեպքերում։ Ընդ որում, այստեղ ևս դրանք նախադասության մեկ անդամ են համարվում (Շատ վաղուց է եկել), թեև կարելի է նաև շարահյուսորեն արժեքավորել առանձին-առանձին։ Մակբայը կարող է ունենալ նաև դերանուն լրացում (ինչքան արագ, որքան հեշտ, այնպես սրընթաց, որչափ դանդաղ). դժվար չէ նկատել, որ այդ մակբայական դերանունները չափ ու քանակի և ձևի յուրահատուկ պարագաներ են, որոնք նախապես բայի լրացումներ են եղել, սակայն, բայի կրճատման կամ սղման հետևանքով մնացել են որպես մակբայի լրացումներ (Որքան արագ է քայլում, այդքան արագ քայլվածք…): Ինչ խոսք, եթե մակբայ է, ապա հատկանիշի հատկանիշ ցույց տալով՝ կարող է և իր լրացումն ունենալ։ Նույնիսկ բացառականով դրված որոշ բառեր ևս կարող են մակբայի լրացում դառնալ (Նա քամուց արագ էր սուրում: Քեզնից դանդաղ է աշխատում), երբեմն էլ՝ կապերի զուգորդմամբ (չափից դուրս սրընթաց, պատկերացումից վեր արագընթաց):

Կան ածականներ, որոնք յուրահատուկ լրացումներ են ընդունում: Այդ լրացումր ցույց է տալիս հատկանիշի հատկանիշ։ Օրինակ՝ Զարմանալի բարի մարդ էր Արթին պապը: Հաճելի զրուցասեր տղա էր ընկերս: Անհավատալի խելոք աշակերտ է: Անմեկնելի գաղտնի շարժում արեց և այլն։ Մակբայը ևս կարող է ածականի լրացում դառնալ (մտավորապես թույլ երեխա, հոգեպես ուժեղ մարդ, եզակիորեն ազնիվ երիտասարդ, մշտապես դժգոհ կին): Այս մակբայները նշված կապակցություններում չեն գնահատվում որպես առանձին անդամներ, այլ իրենց լրացյաի հետ են դառնում որոշիչներ։ Այսպիսի մոտեցումը ասես նախադիտության անդամի որոշակիության անտեսում է. չէ՞ որ դրանք նախ՝ դրվելով համապատասխան լրացյալի վրա, որոշակի պաշտոն են կատարում ստեղծելով շարահյուսական բառակապակցություն, երկրորդ՝ ունեն իրենց որոշակի հարցն ու խոսքամասային արժեքը և շարահյուսական գործառույթը, երրորդ՝ իրենց ձևաբանական ու շարահյուսական յուրահատկություններով պայմանավորված առանձին վերցրած որոշիչ չեն լինում. օրինակ՝ «մտավորապես երեխա», «հոգեպես մարդ», և այլ կապակցություններ չկան մեր լեզվում, բայց կան մտավորապես ուժեղ, հոգեպես տկար, ֆիզիկապես զորեղ և շատ այլ կապակցություններ, որոնք, հիրավի, արժեքավորվում են որպես շարահյուսական բառակապակցություններ: Արդ՝ դրանք ի՞նչ հիմունքով են