Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/72

Այս էջը հաստատված է

պրծավ, գնաց կորավ, առավ թռավ), որոնք միասնաբար ունեն շարահյուսական մեկ միավորի արժեք:

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՏՐՈՀՎՈՂ ԱՆԴԱՄՆԵՐ

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարող են տրոհվել ոչ միայն լրացումները, այլև ենթական ու ստորոգելիական վերադիրը։ Այս առումով էլ նպատակահարմար է գործածել «նախադասության տրոհվող անդամներ» անվանումը, ինչպես, ասենք, ռուսերենում է կամ այլ լեզուներում։ Նախադասության անդամը տրոհվում է՝

ա) երբ անջատական հնչերանգը որոշակիորեն առկա է.

բ) երբ այն ծավալուն է.

գ) երբ շարահյուսական միավորն ունի համապատասխան շարադասություն.

դ) նայած թե ինչ պաշտոն է կատարում.

ե) նայած թե ո՛ր դերբայով է արտահայտվում.

զ) նայած շրջո՞ւն նախադասություն է, թե՞ ոչ.

է) նայած խոսողի վերաբերմունքին։

Այս «բանալիներն» իհարկե հանդես են գալիս ոչ հավասարապես և ոչ միաժամանակ։

Ի դեպ, տրոհվող անդամները գերազանցապես արդյունք են իրենց լրացյալների նկատմամբ ունեցած իմաստային, շարադասական և հնչերանգային անջատականության։ Նրանք հիմնականում հանդես են գալիս բազմանդամ լրացումների առկայության դեպքում, երբ լրացումը «ծանրաբեռնված է լինում» համապատասխան լրացումներով։

Տրոհվող ենթակա և ստորոգելիական վերադիր

Ենթական ու ստորոգելիական վերադիրը տրոհվում են, երբ ծավալուն են և արտահայտված են հատկապես դերբայական դարձված բառակապակցություններով։ Օրինակներ՝ Ազնիվ մնալ այդ անիրավ հասարակարգում՝ յուրահատուկ հերոսություն է: Իր ուզածի պես ապրել ու ըստ ամենայնի կյանքը վայելել՝ շատերին չի հաջողվում: Դասական դառնալ կենդանության օրոք՝ քչերին է տրվում։ Նա ընդունվել է այս տարվանից՝ որպես Հայաստանի բնության պահպանության խորհրդի նախագահ: Արամի նպատակն այն էր՝ այս ուսումնական տարվանից չունենալ անհարգելի ոչ մի բացակա: Սիրել հայրենիքը՝ նշանակում է ամբողջ կյանքում պայքարել հանուն վեն գաղափարի:

Տրոհվող որոշիչ.— Որոշիչը տրոհվող է, երբ ետադաս է ու ծավալուն։ Տրոհվող որոշիչը աշակերտներին սովորեցնելու համար նախ՝ պիտի բերել նախադաս որոշիչների օրինակներ և դրանց հակադրել բազակի տրոհվող որոշիչները։