Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/79

Այս էջը հաստատված է

Այդ оրվանից շատ բան է կուլ գնացել ժամանակի անհունության մեջ՝ անկրկնելի ու անվերադարձ (Ավ. Իսահակյան)։

դ) Կապերով կազմված կառույցներով ձևի պարագան հանդես է գալիս հիմնականում վերջադա, մասամբ միջադաս կիրառությամբ: Օրինակներ՝ Ներս մտավ Գրիգոր Սահակյանը՝ պարկի մեջ փաթաթված կապոցը թևի տակ: Մալխասյանը, առանց նայելու դահլիճում նստածների դեմքերին, ներս մտավ ահաբեկված։ «Եվ մի ժամ հետո հեռացավ կրկին՝ արյան հետքերը ձեռքերի վրա»: «Դրանք փայլում ու գայթակղում էին մեզ՝ ծիծաղից արցունքոտված աչքերի պես» (Ն. Զարյան)։ Այդ մարդը, արշավանքին չմասնակցող օտար զինվորի նման, նրանց ներկաությամբ իրեն շատ վատ էր զգում։

Կան շատ բառակապակցություններ, որոնք առանց դերբայի գործածվելով՝ նույնպես տրոհվող ձևի պարագա են լինում։ Օրինակ՝ Սուսանը դուրս եկավ սենյակին կից խոհանոցից՝ վառած մոմը ձեռքին: Ամենից առաջ գնում էին երեխաները՝ դասագրքերի կապոցը ուսերին:

Տրոհվող նպատակի պարագա.— Բաղդատենք չտրոհվող և տրոհվող նպատակի պարագաները.

Չտրոհվող նպ. պարագա

Աղջիկները զբոսանքի են գնացել։

Ղազարը մեկնում է պատերազմ:

Նա գործով մեկնել է Մոսկվա։

Ամեն մի չնչին հարցի համար չեն դիմի ուսուցչին։

Թերթ կարդալու նպատակով մտանք գրադարան։

Տրոհվող նպ. պարագա

Աղջիկները գնացին հրապարակամերձ այգին՝ զբոսանքի:

Չատին զայրացած գնաց գյուղամեջ՝ տանուտերի դեմ կռիվ[1]:

Մի խումբ ինժեներներ մեկնեցին Մոսկվա՝ էլեկտրոլիզի գործով:

Հարկ չկա դիմելու ուսուցչին՝ ամեն մի չնչին հարցի համար:

Մտանք գրադարան՝ այդ օրվա թերթերը կարդալու (նպատակով)։

Տրոհվող նպատակի պարագան արտահայտվում է գոյականի տրական, մասամբ հայցական ու գործիական հոլովներով, իհարկե, նաև սեռականով ու նպատակի հարաբերություն ցույց տվող կապերով։ Միանգամայն սովորական է նաև անորոշ դերբայի տրական հոլովով նպատակի պարագան. Մտանք ռեստորան՝ նախաճաշելու: Ամենքը շտապում

  1. Հանձնարարելի չէ։