Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/82

Այս էջը հաստատված է

այլևայլ լրացումներով։ (Իր դերն է խաղում նաև խոսողի վերաբերմունքը)։

Հակառակ հիմունքի (զիջման) պարագան, եթե տրամաբանական շեշտի տակ չի ընկնում, միշտ տրոհվում է։ Այն արտահայտվում է՝

ա) Անորոշ դերբայի գործիականով դրսևորվող դերբայական դարձվածով։ Օրինակներ՝ Բոլորից էլ շատ ու որակյալ աշխատանք կատարելով՝ նա քիչ վարձատրվեց։

Նա, բոլորից էլ շատ ու որակյալ աշխատանք կատարելով, քիչ վարձատրվեց:

Նա քիչ վարձատրվեց՝ բոլորից էլ շատ ու որակյալ աշխատանք կատարելով (հանդերձ)։

բ) Չնայած, փոխանակ, հանդերձ, հակառակ և նման կապերով.Չնայած վատ եղանակին՝ նա զբոսնում էր ամառային հագուստով։ Տղան, փոխանակ ուշադրություն դարձնելու իր գրավորին, դեսուդեն էր նայում։ Նա մեծ գումար շահեց՝ հակառակ մեր սպասածին: Վատ սովորելով հանդերձ՝ քիչ էր մտածում այդ մասին։

Նման դեպքում երբեմն գործածվում են որքան էլ, ինչքան էլ բառերը՝ շեշտելով հակառակ հիմունքի իմաստը: «Մենք որքան էլ փողոցում՝ չէինք կարողանում մեր ծիծաղը զսպել (Ն․ Զարյան)։

Տրոհվող չափի և տեղի պարագաներ.— Սրանք համեմատաբար սակավ տրոհվող լրացումներից են և գործ են ածվում միայն ետադաս շարադասությամբ։ Օրինակներ՝ Նա վաստակեց առավել բոլորիցս՝ երեք մարդու աշխատանքի չափ: Պրակտիկայի ընթացքում կվարձատրվենք նաև մենք՝ մեր ամսական մաստակի 33%—ի չափով: Բոլոր պարագաներն էլ դառնում են տրոհվող լրացում՝ ավել կամ պակաս չափով:

Չափի պարագայի համեմատությամբ տեղի պարագան ավելի հաճախ է տրոհվում, ինչպես, օրինակ Նամակն ստացվել է քիչ առաջ, ժամը 5-ին` Մոսկվայից: Մենք հանդիպեցինք Արամին երեկ` քաղաք տանող ճանապարհին:

Հետ (կամ հետ միասին) և հանդերձ կապերով երբեմն կազմվում են միասնության պարագա տրոհվող լրացումներ՝ հատկապես վերջադաս շարադասությամբ։ Օրինակ՝ Ներս մտավ եղբայրս ուրախ ու հպարտ՝ իր հին ընկերների հետ: Շարքից դուրս եկան երկու սերժանտները՝ մի քանի եֆրեյտորների հետ միասին:

Նրանք կարող են արտահայտվել նաև գործիականով բառակապակցությամբ, ինչպես՝ Նա մեկնեց ռազմի դաշտ 1941-ին՝ իր համագյուղացի հասակակից շատ ու շատ ընկերներով:

Լեզվում գործածվում են նաև միշտ ետադաս դերբայական բառակապակցություններ (որոնք հետևանքի պարագա 2-րդական նախադասությունների համանիշներ են) և անջատվում են բութով՝ ենթարկվելով տրոհվող լրացումների ընդհանուր կանոններին (Զորքը ստիպված նահանջեց`