Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/89

Այս էջը հաստատված է
ԿԱՊԱԿՑՈԻԹՅՈԻՆ

Ինչպես տեսանք, նախադասության միտքն անխաթար մնալու համար նրա անդամները պիտի միմյանց հետ կապված լինեն քերականական և մտային-տրամաբանական հարաբերություններով և ճիշտ կապակցվեն իրար հետ։ Կապակցության բոլոր տեսակներն էլ կոչված են ապահովելու նախադասության որոշակի միտքը, նրա անդամների ճիշտ շարադասությունը։

Շարադասությունը նախադասության անդամների մտային-իմաստային կապն իրացնող հարաբերություն է ապահովում։ Օրինակ՝ Մեր ինստիտուտի բանասիրական բաժանմունքի երկրորդ կուրսի ուսանողներն արդեն գնացել են էքսկուրսիա: Այստեղ լրացում-լրացյալները (և առհասարակ բոլոր անդամները) միմյանց հետ կապված են ոչ միայն քերականական, այլև տրամաբանական-իմաստային հարաբերությամբ, որի շեղման-խաթարման դեպքում նախադասությունը կաղճատվի։ Ահա. «Մեր էքսկուրսիա բաժանմունքի արդեն ինստիտուտի ուսանողները բանասիրական գնացել են կուրսի երրորդ»։ Ուրեմն՝ նախադասության անդամների տրամաբանական դասավորությունը կոչվում է շարադասություն։ Շարադասական սխալը կարող է առաջ բերել նախադասության անդամների ճիշտ տարբերակման երկընտրանք։ Օրինակ՝ Եվ տարակուսած դիրեկտորը չէր իմանում՝ ինչ անել։ Այստեղ ընդգծվածը կարող է դիտվել և՛ որպես դիրեկտոր բառի և՛ որպես չէր իմանում բայի լրացում։

Կապակցության միջոցներն են՝ 1. համաձայնություն. ենթական ու ստորոգյալը քերականական սերտ հարաբերությունների մեջ գտնվելով՝ համաձայնում են թվով ու դեմքով. եզակի և հոգնակի ենթակաները պահանջում են նույն թվով և ստորոգյալ և հակառակը (Արամը աշխատում է։ Ես գրում եմ։ Աղջիկները չուշացան։ Դուք խոսեցեք)։ Պատահում է, սակայն, որ ենթական ու ստորոգյալը թվով չեն համաձայնում։ Դա լինում է այն դեպքում, երբ՝

ա) Ենթակաները իմաստով շատ մոտ են և արտահայտում են մի հասկացություն (ամբողջություն)։ Օրինակ՝ Հույսն ու հավատը կորել է։ Գալն ու գնալը չիմացվեց։ Տերն ու տնօրենը հայտնի չէ:

բ) Ենթակաները գործածվում են անջատ, ինչպես՝ Իմ սերը, պատիվը սրբությունը դու ես (այստեղ յուրաքանչյուր ենթակա ասես առանձին կերպով գործածվում է ստորոգյալի հետ)։

դ) Ոճական առումով նույն ենթական կրկնվում է (Երևա՛նը, Երևա՛նը, Երևա՜նն է երևում։ Արա՜մը, Արա՜մը, Արա՜մն է եկել)։

դ) Միավանկ գոյականով ենթական գործածվում է հոգնակիակերտ մասնիկով ու ստացական հոդով։ Դա շատ ավելի է գործածվում ժողովրդախոսակցական լեզվում (Տուններդ չքանդվի։ Աչքներս ջուր դառավ)։

ե) Ենթական որևէ ստեղծագործության՝ հոգնակի թվով գործածված