Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/9

Այս էջը հաստատված է

— Սիրո՞ւմ ես քո հայրենիքը։

— Այո՛, իհարկե:

— Իսկ մո՞րդ։

Անշուշտ:

— Արմենը հիվանդացել է։

Վա՜յ, ափսո՜ս...

Սամվե՛լ:

— Ի՞նչ է, դավաճան» (Րաֆֆի)։

— «Ավա՜գ, Ավա՜գ, հե՜յ, Ավա՜գ»:

— Հե՜յ»: (Հ. Թումանյան)

ՊԱՐԶ ԸՆԴԱՐԶԱԿ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆ

Պարզ ընդարձակ կոչվում է այն նախադասությունը, որտեղ գլխավոր անդամների հետ առկա է առնվազն մեկ երկրորդական անդամ։ Օրինակներ՝ Սուրենը պարտաճանաչ աշակերտ է: Անծայրածիր տիեզերքում հրթիռն անհայտացավ: Երկաթը տաք-տաք կծեծեն: Այսօրվա գործը երբեք վաղվան մի՛ թողնիր: Ամենուրեք հետևողականորեն պաշտպանել խաղաղությունն ամբողջ աշխարհում: Հազար ինը հարյուր քառասունմեկ թվականի հունիսի քսաներկուսը...

ԼՐԻՎ ԵՎ ԹԵՐԻ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆ

Նախադասություններն ըստ իրենց գլխավոր և երկրորդական անդամների առկայության և զեղչման լինում են լրիվ և թերի: Այն նախադասությունը, որի գլխավոր ու երկրորդական անդամները քերականորեն առկա են, կոչվում է լրիվ: Իսկ այն նախադասությունը, որի որևէ անդամը զեղչված է, բայց մտքով վերականգնվում է, կոչվում է թերի[1]: Ոճական առումով կարող են զեղչվել ենթական, ստորոգյալը, երկրորդական անդամները, ըստ այսմ էլ նախադասությունը լինում է զեղչված ենթակայով, զեղչված ստորոգյալով և այլն։

Թերի նախադասությունները լինում են անկախ և կախյալ: Անկախ են կոչվում այն թերի նախադասությունները, որոնք ունեն ինքնուրույն գործածություն և կառուցվածքով էլ պարզ են։ Օրինակներ՝ Նստեցինք: Ապա կարդա: Չխոսե՛ս: Ա. Կարպովը՝ չեմպիոն: Սրանք գործածական են հատկապես բանավոր խոսքում։ Բերված նախադասությունները, հասկանալի է, պարզ համառոտ են։ Սրանց առնվազն մեկ երկրորդական անդամ ավելացնելու դեպքում կունենանք պարզ ընդարձակ

  1. Տե՛ս նաև Վ. Առաքելյան, Հայերենի շարահյուսություն, հ. 2, Երևան, 1964։ Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1969 (1977)։