Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/91

Այս էջը հաստատված է

կին, մաթեմատիկայից ուժեղ աշակերտ, գյուղում հայտնի մեխանիիզատոր). գոյականների առումով՝ հողից կտրվածությունը, հայրենիքին նվիրվածությունը, սրերով պաշտպանությունը։ Խնդրառության մի տեսակն է հոլովառությունը, որ հատուկ է գերազանցապես կապերին, այսինքն՝ կապերի մեծ մասը պահանջում է սեռականով (մասին, փոխարեն, օրոք, ժամանակ, պատվին...), մի մասը՝ տրականով (համապատասխան, զուգընթաց, հակառակ, կից, առընթեր...), մի մասը՝ հայցականով (ի, առ, դեպի, մինչև...), մի մասը բացառականով (բացի, զատ, հեռու, հետո, ներս, դուրս, վերև, ներքև), իսկ մի մասն էլ գործիականով խնդիր (հանդերձ, մեկ). Աշխարհով մեկ տարածվել է ձեր անունը:

3. Առդրություն, սա կապակցության անկախ ձև է, երբ որոշիչը, հատկացուցիչը և պարագաները գոյականի ու բայի հետ գործածվում են զանազան նպատակներով (քար սիրտ, լավ մարդ, հինգ երեխա, այսպիսի աշակերտ, շեշտակի վերելք, հոսող ջուր, վաստակած հանգիստ, ուտելու հաց, ծառի ճյուղ, գնալ դաշտ, վերադառնալ տուն... դաշտից, լեռներով, այժմ, հերոսաբար և այլն)։

ԽՈՍՔ

Հայտնի է, որ լեզուն տվյալ ազգի խոսողությունն է՝ խոսելու ողջ կարողությունը։ Որպես հաղորդակցման միջոց՝ լեզուն նման է անվերջանալի շղթայի։ Նրա ամենամեծ միավորը խոսքն է, որն, իհարկե, անհատական է՝ ի տարբերություն լեզվի, որը համընդհանուր է՝ հասարակական։ Խոսքը լեզվի գոյն է, նրա «նյութական բազան»՝ կոնկրետ արտահայտությունը։ Իսկ սա նշանակում է, որ լեզուն գոյություն ունի խոսքի մեջ և խոսքի միջոցով։ Այսպիսով` լեզուն խոսքածին է, ինչպես որ գիտակցությունն է «մտքածին»։ Խոսքը խոսողության՝ լեզվական պոտենցիալի կարողության արգասիքն է, այսինքն՝ այն մտածությունը, որն այս կամ այն ձևով դրսևորվում է նախադաությունների միջոցով։ Լեզուն և մտածողությունը միմյանցից անբաժան են։ Լեզուն է մտքի գոյը, իսկ մտածողությունը մարդու մտածելու ամբողջ կարողությունն է։ Մտածողությունը ևս մտածությունների անվերջանալի շղթա է, այսինքն՝ մտածողությունները այդ շղթայի օղակներն են։ Մտածությունները դրսևորվում են խոսքերի միջոցով։ Ինչպես հայտնի է, խոսքը դրսևորվում է 3 կերպ՝ բանավոր ասվում է և լսվում, գրավոր (գրվում է և կարդացվում), ներքին (մտածվում է որևէ բան, բայց չի արտահայտվում): Այստեղից դժվար չէ հետևցնել, որ գրավոր, բանավոր ու ներքին մտածությունը՝ խոսքը, կարող է լինել շատ ծավալուն ու համառոտ։ Օրինակ՝ Դեմիրճյանի «Վարդանանքը» մեկ ծավալուն գրավոր խոսք է՝ արտահայտված 451 թ. Հայաստանի ծանր կացության, հայ ժողովրդի