― Ի՞նչ է պատահել, ասելու՞ ես թե չէ,― համառեց Շողիկը։
― Մի բաժակ ջուր տուր ինձ,― արտասանեց Սիմոնը խեղդված ձայնով,― մի բաժակ ջուր։
Կուլ տալով մի քանի կում ջուր, Սիմոնը կարողացավ ուշքը փոքր ինչ ժողովել և տխուր եղելությունը պատմեց։
Շողիկը կատաղեց ու սկսեց հայհոյել տեսչին, վերականգուն, աշակերտներին և ամբողջ դպրոցը։ Սուտ են ասում ամենքը, Վահանը ոչ ոքից և ոչինչ չի գողացել։ Նրան ստիպել են, վախեցրել, և ինքն իրեն զրպատրել է։ Վերջապես, եթե իսկապես նա մեկից կամ մյուսից գողացել է մի քանի կոպեկ, ի՞նչ մեծ հանցանք է։ Երեխա է, չի հասկանում։ Մի՞թե դրա համար կարելի է զրկել նրան ուսումից։
― Բավակա՛ն է, կին, բավակա՛ն է․ գոչեց Սիմոնը, չկարողանալաով այլևս լսել իր կողակցի բարբաջանքները։ Կանչիր այստեղ անզգամին։
Վահանը խոհանոցումն էր։ Շողիկը բռնեց նրա թևից ու ուժով տարավ Սիմոնի մոտ, ասելով.
― Շնորհակալ եմ, որդի, դու լավ վարձատրեցիր քո հորը։
Վահանը հասկացավ հոր կծու ծաղրը և հոգով ուրախացավ, որ այդպես հեշտ է ազատվում։ Նա բոլորովին վշտացած չէր, որ իրեն արձակել են դպրոցից։ Նա վաղուց էր սպասում այդ։ Վաղուց էր ձաձրացել ու զզվել ուսումից։ Նրա ուշն ու միտքն ուրիշ տեղ էր։ Նա ուներ ավելի ուրախ շրջան, քան դպրոցական ընկերները։
Սիմոնը չգիտեր, որ ահա մի տարի է, ինչ որ իր որդին կրթվում է մի ուրիշ դպրոցում․․․
Խայտառակ եղելությունն այնքան էր ներգործել Սիմոնի վրա, որ ամբողջ մի շաբաթ նա գործի չգնաց։ Բայց հարկավոր էր գնալ, և վերջապես, մի օր գնաց։ Տպարանատիրոջ հարցերին նա պատասխանեց հակիրճ.
― Հիվանդ էի։
Ընկերները նկատեցին, որ մի շաբաթվա մեջ նա մի քանի տարով ծերացել էր։ Նա ոչինչ չասաց։ Նա չէր ուզում խոսել ոչ ոքի հետ։ Գլուխը քաշ աշխատում էր, խույս տալով ընկերների հայացքից անգամ։ Բնազդմամբ զգում էր, որ արդեն ամեն բան հայտնի է նրանց։ Եվ չէր սխալվում։
Ամբողջ օրը Սիմոնը և Վահանը իրարու չէին հանդիպում ու չէին