Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/12

Այս էջը սրբագրված է

ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ.
Ա. Խ.-ի յիշատակին.

Էն սև գիշերում, դուման դարդերի
Փրփրած ծովում ընկաք ու մեռաք,
Ա՜յ, իմ ազիզնե՛ր, դաղուած սրտերի,
Եամա՜ն օրերի դուք յոյս երկնառաք:

Ծվուն ալիքներ փրփուր թևերով
Ինչպէս սիրտ արին ու ձեզ կուլ տուին,
Ա՜յ, իմ ազիզնե՛ր, որ էն մենծ ցաւով
Դուք ճամբայ - ընկաք մուրազի ափին:

Էն վառ փարոսը, որ դուք վառեցիք
Դարդերի ծովի մութ դէմքի վրայ,
Լոյս է տարածում․․․ Անցնում են մարդիկ՝
Ուր առաջինը դո՛ւք բացիք ճամբայ:

Ես ձեզի չե՛մ լայ... դուշմանը թո՛ղ լայ —
Էն զուլ օրերի գետնաքարշ ընկեր.
Ես էլ, ազիզնե՛ր, ձեր ճամբէն ընկայ,
Թողած լոյսերիդ շողերն եմ գրկեր...

11