Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/17

Այս էջը սրբագրված է

Այնտե՜ղ գնացէ՛ք—սօցիալիզմի
Լոյսը տանելու այն մութ խաւերում՝
Ուր որ իդէալը խուլ տանջանքների
Մեղսոտ սեղանին միշտ զոհ է բերւում.
Այնտե՜ղ գնացէ՜ք - նրանց հաւասար
Մարդկային կեանքի լուծը տանելու՝
Որպէս «հովիւ քաջ» իւր հօտի համար
Պատասխանատու...

16