Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/19

Այս էջը սրբագրված է

ԲԱՆՈՒՈՐԻ ԵՐԳԸ.

Յառաջ, միշտ յառաջ... Անկցի գերութեան
Կաշկանդող շղթան.
Այոօր թէ վաղը մերն է յաղթանակ
Սուրբ ազատութեան:
Չէ՞ որ ծնունդ ենք ցուրտ նկուղների
Անհաց ու քաղցած,
Տառապանքների, տանջանքի սալին
Կռած ու կոփուած.
Չէ՞ որ անցել ենք կեանքի ճահիճով
Մենակ, տարագիր—
Ուժեղին՝ հլու, վզերս ծռած,
Որպէս բեռնակիր:
Վայելուչ կեանքի չեղանք մասնակից
Գծուծ ու մրոտ՝
Տիրողի համար մանուկ հասակից
Թշուառ մնացորդ...
Բաւ է, ընկերներ. պարզենք կոշտացած
Մեր ջլոտ ձեռքեր—
Յառաջ համարձակ, կեանքի մեծ բեմում
Փոխւում են դերեր...

18